00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2022 թ–ի պետբյուջեի կատարողականին

© Sputnik / Aram NersesyanԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանի համոզմամբ` 2022 թ–ն եղել է անհաջողությունների տարի` հատկապես անվտանգության առումով։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2022 թ. պետ.բյուջեի կատարողականին։ ԱԺ–ում այս մասինհայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` պատճառաբանելով, որ 2022 թվականն ակնհայտ եղել է անհաջողությունների տարի` հատկապես անվտանգության առումով։
«Անվտանգության համակարգերի ձևավորումը, ակնհայտ է, որ ձեր առաջնահերթություններից չէ, քանի որ պետության, հասարակության, անհատի անվտանգության կայուն զարգացման հարցերում դուք ընտրել եք անհատինը։ Հատկապես սահմանային հատվածներում մեր գյուղատնտեսության անվտանգությունն ուղղակի գալարվում է դեպի ներքև»,– հայտարարեց նա։
Հանրության ուշադրությունը շեղելու միջոց է․ ՀՀԿ ԳՄ-ն` Աշոտյանի ձերբակալության մասին
Օհանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր նախորդ հայտարարություններն առ այն, որ այսօր էլ պատրաստ է աջակցելու բանակին։ Նա վստահեցրեց, որ իր ղեկավարման տարիներին մեր բանակն ունեցել է և՛ հին զինտեխնիկա, և՛ նորն է գնել։
«Երբ ես եղել եմ պաշտպանության նախարար, օրինակ` 220 մլն դրամի պետական պարտք ենք ստացել Ռուսաստանից։ Տ90 տանկի մասին եք խոսում, հիմա ասեք, տեսնեմ` քանի՞ Տ90 տանկ է հիմա ավելացել։ Կամ` դուք ի՞նչ եք արել բանակի համար. բանակը ձեր կառավարման ժամանակ պարտություն է կրել, պետությունն է պարտություն կրել։ Ուզեք, թե չուզեք, այդ իրողության հետ պիտի հաշտվեք։ 2020 թ–ին մարտի դաշտում տեղի ունեցածին պետք է ռազմաքաղաքական ճիշտ գնահատական տրվեր, և երկիրը պիտի մոբիլիզացվեր բանակին աջակցելու համար»,– կարծում է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2022 թ պետական բյուջեի կատարողականի նախագծին։
Նշենք, որ ՀՀ կառավարության հրապարակած տվյալներով` 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ։
Հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 մլրդ դրամով կամ 66,3%–ով։ Կապիտալ ծախսերը 2022 թվականին, 2017 թվականի համեմատ, 150 մլրդ դրամով կամ 163%–ով ավելի են եղել։
Լրահոս
0