00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինանշանին պատկերվածը 1991-ին հիմնված ՀՀ-ի հետ կապ չունի. Փաշինյանը խոսեց խորհրդանիշներից

© Sputnik / Asatur Yesayants Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատկերացնում իրենից ավելի հայրենասեր մարդ. դա բացառված է։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2022 թ. պետ.բյուջեի կատարողականի քննարկմանն իր ելույթում մի քանի հնչեղ հայտարարություն արեց, որոնք վերաբերվում էին պետական խորհրդանիշներին։ Սրանով նա նաև անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե «կադաստրի թուղթ եք մա՞ն գալիս, ՀՀ զինանշանն է մեր կադաստրի թուղթը»։
Ի՞նչ է ասում ՀՀ զինանշանը մեր ապագայի մասին։ Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է, որ հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ»,– հայտարարեց նա։
Նա կոչ արեց` ՀՀ զինանշանին նայելով ինքնահայեցմամբ զբաղվել, քանի որ այն շատ է արտահայտում մեր հոգեբանությունը։ Ըստ նրա` զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնած պետության հետ կապ չունեն։ Նույնը, ըստ Փաշինյանի, վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։
«Պատմական և իրական Հայաստանների մասին է մեր բանավեճը։ Այս հարցի պատասխանը պիտի տանք առանց կոնֆլիկտների։ Դուք տեսե՞լ եք, թե հիմա ինչ վիճակում են մեր մայրաքաղաքները` ավերակներ են, վատ վիճակում են։ Ձեզ չթվա, թե ձեզնից մեկն ավելի հայրենասեր է, քան մենք։ Կարող է ճոռոմ հնչի, բայց ես չեմ պատկերացնում մի մարդ, որն ինձնից ավելի հայրենասեր լինի։ Չի կարող նման բան լինի, դա բացառված է»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Հայաստանի զինանշանի սխալները
Անդրադառնալով ՀՀ օրհներգին` Փաշինյանն ասաց` իր համար անընդունելի է, որ մեր հիմնը ավարտվում է, այսպես ասած, զոհվելով։
«Գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն` տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, սակայն ավարտվում է զոհվելու տեսարանով»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` էսթետիկական առումով բարդ է, բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ օրհներգն ավարտվի հետևյալ բառերով`
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Լրահոս
0