00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԿԵ-ն սկսել է Երևան-Բաթում ամառային փոխադրումները

© SputnikՈւղևորներ
Ուղևորներ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Ուղևորներ
Բաժանորդագրվել
Գնացքը Երևանից Բաթում է մեկնելու 2 օրը մեկ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան գնացքն իրականացրել է այս տարվա իր առաջին ուղևորափոխադրումը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Գնացքը մոտ 120 ուղևոր կհասցնի վրացական հանգստավայր։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ իրենք ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի Վրաստան հանգստի մեկնող անձանց համար արձակուրդը սկսվի գնացք նստելուց։
«Երկաթուղային կայարաններում սպասարկումը ժամանակակից է, իսկ ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում»,- նշել է Մելնիկովը։
Երկաթուղային ենթակառուցվածքում 2023-ին վթարներն աճել են․ ՀԿԵ-ն տվյալներ է ներկայացրել
2022 թվականի համեմատ այս տարի ուղերթերի հաճախականությունն ավելացել է: Երևանից դեպի Բաթում գնացքը մեկնելու է 2 օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:
Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս կամ 193,5 հազար ուղևոր:
Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի «Երևան» կայարանից
Լրահոս
0