00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն տեղ էլ այդ պայքարը նույնն է. Դմիտրի Գունկոն նշել է «Ուրարտուի» հաջողության գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanԴմիտրի Գունկո
Դմիտրի Գունկո - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Դմիտրի Գունկո
Բաժանորդագրվել
Դմիտրի Գունկոն Հայաստանում մարզիչ է աշխատում 2020-ից։ «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» ղեկին ռուս մասնագետը դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, իսկ 2022/23 մրցաշրջանում արդեն որպես «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Գունկոն թիմի հետ դուբլ ձևակերպեց՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է ֆուտբոլի, հայկական իր արմատների և Հայաստանի առաջնության մակարդակի մասին։
-Պարոն Գունկո, «Ուրարտուի» հետ միասին դուք այս տարի նվաճեցին Հայաստանի չեմպիոնի կոչումն ու դարձաք գավաթակիր։ Ինչի՞ շնորհիվ կարողացաք հասնել այդ հաջողությանը, ինչն օգնեց։
-Օգնեց այն, որ մեր մարզչական շտաբն արդեն երրորդ տարին է,ինչ աշխատում է Հայաստանում։ «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» հետ աշխատանքի ժամանակ մենք արդեն բավականին փորձ էինք կուտակել Հայաստանի առաջնությունում։ «Նոայի» հետ արծաթե մեդալը, հաշվի առնելով այդ թիմի կարգավիճակը, կարծում եմ որ հաջողություն էր, «Արարատ-Արմենիայի» հետ արծաթե մեդալը համաձայն եմ, որ անհաջողություն էր մեզ համար։ Երկու մրցաշրջաններում կուտակված փորձը մեզ օգնեց դառնալ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ Բայց այդ գործում, իհարկե, իրենց մեծ դերակատարումն ունեցան թիմի ֆուտբոլիստներն ու ակումբի ղեկավարությունը։
-Խաղերի ընթացքում հետևելով ձեր գործողություններին համոզվում էինք, որ Դուք շատ էմոցիոնալ մարդ եք։ Ու պարզվում է՝ Դուք հայկական արմատներ ունեք։
-Այո, իմ պապն է հայ։ Մայրական կողմից պապս Անտոն Մաթևոսի Գևորգյանն է, որը Արարատ քաղաքից է։ Բազմազավակ ընտանիքի հայր է եղել։ Իմ մայրն էլ ապրել է մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում։ Բայց մինչև Հայաստան գալը ես ոչ մի անգամ չէի եղել։ Հայրս ու մայրս էին այցելում Հայաստան ու հետո ինձ պատմում թե ինչքան լավ երկիր է։
-«Ուրարտուն» երկար ժամանակ կոչվում էր «Բանանց»։ Հետո տեղի ունեցավ ակումբի անվանափոխություն։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է նշանակում «Ուրարտու» բառը հայերի համար։
-Այո, իհարկե գիտեմ։ Մեր ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը միշտ բոլորս հարցնում է․ «Գիտեք թե ի՞նչ է նշանակում «Ուրարտուն»», և անընդհատ խոսում է այդ բառի նշանակության մասին։ Ես ընտանիքիս հետ այցելել եմ Էրեբունի, տեսել՝ ինչ է ցուցադրված թանգարանում։ Գիտեմ, թե հայերի համար պատմական ինչ մեծ նշանակություն ունի Ուրարտուն։ Տեղին է նշել, որ ինչպես անվանես նավակը, այնպես էլ այն կնավարկի։
© Sputnik / Aram NersesyanԴմիտրի Գունկո
Главный тренер ФК Урарту Дмитрий Гунько в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Դմիտրի Գունկո
-Դուք հոգով սպարտակցի եք։ Խաղացել եք Մոսկվայի «Սպարտակի» կազմում, մարզել եք այդ թիմը։ Նախկին ԽՍՀՄ ժամանակ «Սպարտակը» համարվում էր ժողովրդական թիմ։ Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում էլ նման թիմ ժողովրդական համբավ ստանա ու վայելի։
-Դժվար հարց է։ Կարծում եմ, որ մեծամասամբ դա ավանդույթների հարց է։ Հնարավոր չէ կանգնել ու միանգամից ասել, որ մենք ժողովրդական թիմ ենք։ Պետք է ժողովուրդը թիմին դարձնի ժողովրդական։ Սիրի թիմը, երկրպագի թիմին։ Մոսկվայի «Սպարտակը» հիմնադրողները՝ Ստարոստին եղբայրները, երկար ժամանակ տանջվել են ակումբը ստեղծելու ճանապարհին։ Նրանք ձգտել են իրենց աշխատանքով պայքարել արդարության համար։ Իսկ ժողովուրդը ցավում է տանջվողների համար ու փորձում աջակցել։ Այդպես երկար տարիների ընթացքում էլ ձևավորվել է «Սպարտակի» ժողովրդականությունը։
-Պարզ է, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը ուժեղագույնների շարքում չէ։ Որոշ արտասահմանցի մասնագետներ կարծում են, որ Հայաստանում հեշտ է հաջողության հասնելը։ Դու՞ք համաձայն եք այդ մտքի հետ։
-Ինձ համար կարևոր չէ, թե որ առաջնությունում ես աշխատում։ Յուրաքանչյուր առաջնությունում էլ պայքարը կա։ Ամեն տեղ էլ այդ պայքարը նույնն է։ Յուրաքանչյուր մարզիչ ելնելով իր թիմի հնարավորություններից՝ փորձում է պայքարել մրցակիցների դեմ ու անում է ամեն ինչ արդյունք ապահովելու համար։ Թիմերը տարբեր բյուջեներ են ունենում, բայց դա մեծ նշանակություն չունի մարզչի համար։ Դու անում ես քո ուժերի ու հնարավորությունների սահմաններում, ես կասեի՝ նույնիսկ ավելին։ Այնպես որ՝ պայքարում են ամենուրեք։ Մարզիչը միշտ պետք է փնտրի իր զարգացման ու աճի ճանապարհը, լինի դա Հայաստանում թե մեկ այլ երկրում։
-Հայտնի պատճառներով շատ հաճախ ռուս ու ուկրաինացի մարզիկները իրար նույնիսկ ձեռք չեն մեկնում։ Այդպես եղավ մի քանի օր առաջ թենիսի Ռոլան Գարոսի կանանց մրցախաղերում։ «Ուրարտու»-ում հանդես են գալիս ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստներ, բայց ձեր թիմում խնդիրներ չկան։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։
-Իրենք՝ ֆուտբոլիստներն են ամեն ինչ անում։ Ես տեսնում եմ, որ թիմում ամեն ինչ նորմալ է։ Մեր թիմը բազմազգ թիմ է, ունենք նաև թխամորթ ֆուտբոլիստներ։ Բայց տղաների իրար նկատմամբ շատ բարի ու լավ են տրամադրված, և ես գնահատում եմ այդ մթնոլորտը, որը ոչ պակաս կարևոր դեր ունի մեր հաջողություններում։
-Խոսենք նաև ձեր թիմի հեղինակությունների մասին։ Արաս Օզբիլիսը, որը դժվարին ճանապարհ է անցել ֆուտբոլում, ստացել ծանրագույն վնասվածքներ, դարձավ «Ուրարտուի» հերոսներից մեկը առաջնության վերջնամասում։ Յա Յա Սանոգոն էլ ընդամենը մեկ ժամ խաղադաշտ դուրս գալով ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Ի՞նչ ծրագրեր ունեք այս ֆուտբոլիստների հետ կապված։
-Մեզ համար միշտ կարևոր է առաջիկա խաղը։ Եվ մենք միշտ ձգտել ու ձգտելու ենք հաղթել։ Անկասկած այն ֆուտբոլիստները, որոնց դուք նշեցիք, շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, և ցավոք տարբեր պատճառներով նրանք չեն կարողացել օգտագործել իրենց ամբողջ ներուժը։ Դրա համար էլ մեր թիմում բոլորը ձգտում են ինչ-որ բան ապացուցել և իրենց, և մրցակիցներին։
-Երևանի փողոցներում ձեզ ճանաչո՞ւմ են։
-Այո (ժպտում է)։ Մի քանի օր առաջ տարիքով մի մարդ ազգունոնվ ինձ դիմեց փողոցում, ու ես հասկացա որ դա այստեղ պարզապես հարգանքով դիմելու ձև է։ Նա ինձ կանչեց՝ Գունկո։ Ես արձագանքեցի, ու ինքը ինձ հարցրեց թե երբ է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, ինչ մրցակցի ենք մենք սպասում և նման բաներ։ Իհարկե հաճելի է։ Զրուցեցինք, խոսեցինք ու բաժանվեցինք։
-Եվ վերջին հարցը։ Առաջին անգամ հայկական թիմի հետ դուք «քննություն» եք հանձնելու Չեմպիոնների լիգայում։ Այս դեպքում «Ուրարտուի» հաջողությունը հայկական ֆուտբոլի ու բոլոր երկրպագուների հաջողությունն է համարվելու։
-Ես կարծում եմ, որ մեզ բոլորիս համար դա լինելու է զարգացման հաջորդ փուլը։ Դա վերաբերվում է և մեզ՝ մարզիչներիս, և ֆուտբոլիստներին։ Անկասկած, մենք մեր առջև առավելագույն առաջադրանք ենք դնելու ու աշխատելու ենք հասնել ցանկալիին։ Երեք շաբաթից մի փոքր ավել ժամանակ ունենք, ինչը քիչ է, բայց կանենք հնարավորինը երկրպագուներին ուրախացնելու համար։
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որում հանդես է գալու «Ուրարտուն», կայանալու է հունիսի 20-ին։ Այդ օրը Հայաստանի չեմպիոնը կիմանա իր մրցակցին։
Մենք պետք է հային բնորոշ պատվով ելույթ ունենանք Փարիզում. չեմպիոններ կերտող մարզիչը
Լրահոս
0