00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հարցում. Կրավցով

© Sputnik / Asatur YesayantsՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը
ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը
Բաժանորդագրվել
Ռուսաստանի երեք շրջաններում գործում են դպրոցներ, որտեղ աշակերտները կարող են ընտրությամբ հայերեն սովորել։ Նախարարը վստահեցրել է, որ ՌԴ կառավարությունը պատրաստ է աջակցել այդ հանրակրթական հաստատություններին:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է մեթոդական օգնություն տրամադրել Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման գործում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը Երևանում կայացած հայ-ռուսական գիտակրթական ֆորումի շրջանակում։
«Հայաստանում 2-12-րդ դասարաններում ռուսաց լեզու են սովորում։ Մենք պատրաստ ենք մեթոդական օգնություն ցուցաբերել ռուսերենի դասավանդման գործում, ինչպես նաև աջակցել ուսուցիչների որակավորման բարձրացման աշխատանքներին», – ասել է նա։
Կրավցովն ընդգծել է, որ Ռուսաստանի երեք շրջաններում կան դպրոցներ, որտեղ հայոց լեզուն են սովորում: Նա պարզաբանել է, որ դրանք ռուսական դպրոցներ են՝ հայերի կոմպակտ բնակության վայրերում, որտեղ դպրոցականներն ընտրությամբ հայերեն են սովորում։ Այս համատեքստում նա կարևորել է դպրոցականների փոխանակման երկկողմ ծրագրերը:
«Կարևորն այն է, որ դա բխի երկու երկրների շահերից։ Իսկ մեր շահերն ընդհանուր են։ Դա դպրոցականների որակյալ կրթությունն է, որ երեխաները ստանան գիտելիքների մտահորիզոն, դաստիարակվեն և զարգացնեն մեր երկրները», - ասել է Կրավցովը։
Նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ սերտ համագործակցություն է հաստատվել, և համատեղ ծրագրերը ենթադրում են առաջին հերթին Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստում, դպրոցական փոխանակում, կրթական համակարգում փորձի ուսումնասիրություն:
Կրավցովն ասել է, որ այցելել է Երևանի Պուշկինի անվան դպրոց, որտեղ իրեն տպավորել է թանգարանային ցուցանմուշների ցուցադրությունը: Նա չի բացառում, որ այդ մոտեցումը կարող է կիրառվել նաև ռուսական դպրոցներում: Ռուս պաշտոնյան նշել է, որ դպրոց կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել Ալեքսանդր Սերգեևիչի անունը կրող դպրոցների ֆորումը:
Նշենք, որ ռուսերենով ուսուցումն իրականացվում է Հայաստանի 63 դպրոցներում, որոնցից 33-ը գործում են Երևանում, 30-ը՝ մարզերում: 45 միջնակարգ դպրոցներում (41 պետական, 4 մասնավոր) կան ռուսերենով ուսուցում ստացող դասարաններ։ Միաժամանակ միջպետական համաձայնագրերի հիման վրա գործում են երեք ռուսական դպրոցներ՝ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցը (Քանաքեռ), Գյումրիում ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցը և Արտաշատում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության միջնակարգ դպրոցը:
Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ
Լրահոս
0