https://arm.sputniknews.ru/20230608/dzhh-um-dzerbakalel-en-ukrainaji-artaqin-hetakhuzutjan-lrtesin-tesanjut-60815845.html
ԴԺՀ-ում ձերբակալել են Ուկրաինայի արտաքին հետախուզության լրտեսին․ տեսանյութ
ԴԺՀ-ում ձերբակալել են Ուկրաինայի արտաքին հետախուզության լրտեսին․ տեսանյութ
Sputnik Արմենիա
Խոստովանության ընթացքում տղամարդն արտասվել է, ինչն արձանագրվել է տեսանյութում։ 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T11:24+0400
2023-06-08T11:24+0400
2023-06-08T11:24+0400
տեսանյութեր
դոնեցկ
լրտես
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/08/60813855_0:3:834:472_1920x0_80_0_0_91be12b6fc39f64ebc73fa7cb22bc7b4.jpg
ԴԺՀ-ում ձերբակալվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության գործակալը։ Նա տեղեկություններ էր հավաքում ռուս ուժայինների և զորքերի տեղաշարժի մասին Ուկրաինայի հետախուզության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ին:2018 թվականին տղամարդուն տնային կալանքի են ենթարկել։ Իր գործում առաջընթաց ունենալու համար Միխայիլ Միխայլենկոն սկսել է համագործակցել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հետ: Իսկ հատուկ գործողության սկզբից նրան պատրաստել են ԴԺՀ տեղափոխելու համար։ Ըստ ձերբակալվածի՝ դա տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Դրա համար Միխայլենկոն հինգ հազար դոլար է ստացել։ Կիևից նա եկել է Լեհաստան, այնտեղից` Բելառուս, այնուհետև՝ Մոսկվա, հետո՝ ավտոբուսով դեպի ԴԺՀ:Ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալն ընդունել է իր մեղքը և ասել, որ զղջում է իր արարքի համար: Տեսանյութում նա նույնիսկ լաց է լինում։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/08/60813855_26:0:655:472_1920x0_80_0_0_4990090610b181f505b87cc9abbf9dd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, դոնեցկ, լրտես, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
տեսանյութեր, դոնեցկ, լրտես, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
ԴԺՀ-ում ձերբակալել են Ուկրաինայի արտաքին հետախուզության լրտեսին․ տեսանյութ
Խոստովանության ընթացքում տղամարդն արտասվել է, ինչն արձանագրվել է տեսանյութում։
ԴԺՀ-ում ձերբակալվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության գործակալը։ Նա տեղեկություններ էր հավաքում ռուս ուժայինների և զորքերի տեղաշարժի մասին Ուկրաինայի հետախուզության համար։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ին:
ԱԴԾ-ի ԴԺՀ վարչությունը տրամադրել է լրտեսի ձերբակալման տեսագրությունները։ Միխայիլ Միխայլենկոն խոստովանել է, որ 2014-2016 թվականներին ծառայել է ԴԺՀ ժողովրդական միլիցիայում՝ փոխգնդապետի պաշտոնում: 2016 թվականի սկզբին ընտանիքի հասցեին սպառնալիքների պատճառով մեկնել է Ուկրաինայի տարածք։ 2017-ին Միխայլենկոն ձերբակալվել է տնտեսական հանցագործությունների համար: Կիևի քննչական մեկուսարանում նրան առաջին անգամ փորձել են հավաքագրել Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության սպաները։ Ձերբակալվածի խոսքով՝ այդ ժամանակ նա հրաժարվել է։
2018 թվականին տղամարդուն տնային կալանքի են ենթարկել։ Իր գործում առաջընթաց ունենալու համար Միխայիլ Միխայլենկոն սկսել է համագործակցել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հետ: Իսկ հատուկ գործողության սկզբից նրան պատրաստել են ԴԺՀ տեղափոխելու համար։ Ըստ ձերբակալվածի՝ դա տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Դրա համար Միխայլենկոն հինգ հազար դոլար է ստացել։ Կիևից նա եկել է Լեհաստան, այնտեղից` Բելառուս, այնուհետև՝ Մոսկվա, հետո՝ ավտոբուսով դեպի ԴԺՀ:
Ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալն ընդունել է իր մեղքը և ասել, որ զղջում է իր արարքի համար: Տեսանյութում նա նույնիսկ լաց է լինում։