00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի, հանուն Արցախի

Բաժանորդագրվել
Բողոքի ակցիան մեկնարկել է տերունական աղոթքով, որը հնչեցրել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները բազմահազարանոց բողոքի ակցիան են արել՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման։
Ակցիան անցկացվել է հունիսի 1-ին, այն մեկնարկել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աղոթքով։ Նա նաև ելույթ է ունեցել` նշելով, որ հայ ժողովուրդի համար այսօր պահն օրհասական է, քանի որ վտանգված են Արցախը, Հայաստանը, պետականությունն ու հայ ժողովուրդը։
«Բոլորս պետք է սատարենք Արցախի մեր քույրերին և եղբայրներին։ Պետք է դիմենք աշխարհի բոլոր ատյաններին` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին, միջազգային կազմակերպություններին։ Անհապաղ պետք է բացել Լաչինի ճանապարհը, մեր քույրերի և եղբայրների դեմ մարդասիրական աղետ է «կախված»` գազ չկա, լույս չկա, ուտելիք չկա, բենզին չկա։ Օրը ցերեկով ցեղասպանություն է. Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի հայ ժողովրդին, կամ հայաթափի Արցախը։ Մենք պետք է սատար կանգնենք մեր Արցախ աշխարհին»,– ասել է Սրբազան հայրը։
Նա շեշտեց, որ ոչ ոք իրավունք չունի այնպիսի որոշում կայացնի, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում է, դա հայոց հիմնական օրենքին հակառակ է և անընդունելի։ Պարգև Սրբազանը վստահեցրել է` այսօր վտանգի տակ է նաև Հայաստանը։
Ելույթից հետո մեկնարկել է երթը, որի ժամանակ ամերիկահայերը վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «Նիկոլ դավաճան», «Ազատ, անկախ Արցախ», «Տեր ենք մեր հայրենիքին»։
Լրահոս
0