00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերադարձնել բակերը, ստեղծել հավասար պայմաններ․ Երևանում կայացավ «երեխաների ավագանու նիստը»

© press office of Yerevan municipalityԵրեխաների ավագանու նիստը
Երեխաների ավագանու նիստը - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Բաժանորդագրվել
Աշակերտները զեկույցներ ներկայացրին, որոնք քննարկվեցին և ընդունվեցին «երեխաների ավագանու» նիստի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Սիրելի՛ աշակերտներ, քվորում կա, նիստը կարելի է սկսել։ Ահա այս խոսքերով էլ այսօր Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց ոչ սովորական «ավագանու նիստը»։ Դրան մասնակցում էին մայրաքաղաքի տարբեր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները։
Նիստը նախագահում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Դիմելով երեխաներին՝ նա ասաց, որ պետք է բարձր պահել կրթական ուղու ցուցանիշը, որը կարող է արտահայտվել խիզախությամբ, նպատակասլացությամբ, նորն ընկալելու ունակությամբ, ինչպես նաև առողջ քննադատությամբ։
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 168 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արման Ավանեսյանը ներկայացրեց իր զեկույցը, որը վերաբերում էր երևանյան բակային տարածքներին։ Նա ընդգծեց, որ այն կարծրատիպը, թե ներկայիս սերունդը բակերում չի խաղում, իրականությանը չի համապատասխանում։ Վստահեցրեց՝ ուղղակի պայմաններ չկան։
«Ես Աջափնյակ վարչական շրջանում եմ ապրում, և մեր թաղամասի բակերը մեղմ ասած լավ վիճակում չեն։ Երեխաները հաճախ խաղում են բակերում խիտ կայանած մեքենաների արանքներում։ Շենքերի բակերն իսկական լաբիրինթ են դարձել երեխաների համար։ Հարգելի՛ համաքաղաքացիներ, վերադարձրե՛ք մեր բակերը, երեխաներին էլ մի՛զրկեք առողջ ապրելու իրավունքից»,- դիմելով երևանցիներին՝ ասաց Արմանը։
Նա նշեց, որ իրենց շենքի մոտակայքում 3 խաղահրապարակ կա, բայց դրանցից որևէ մեկն արդեն հնարավոր չէ շահագործել․ կոտրված են գրեթե բոլոր կարուսելներն ու սարքավորումները, որոնք տեղադրվել են մի քանի տարի առաջ։ Արմանն առաջարկեց բոլոր խաղահրապարակները կառուցելուց կամ վերանորոգելուց հետո հսկողություն սահմանել, այդ թվում նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Զեկույցն անցավ 64 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։
Երևանի մետրոպոլիտենում 15 օր կցուցադրվեն խնամքի հաստատությունների երեխաների աշխատանքները
Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի աշակերտ Արման Հովակիմյանն էլ անդրադարձավ տրանսպորտային համակարգին մասնավորապես Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ ինքն ապրում է։ Նա շեշտեց, որ տրանսպորտի պատճառով այնտեղի բնակիչներից շատերը դժվարություններ են ունենում կրթական կամ սպորտային տարբեր հաստատություններ հասնելու համար։

«Այսօր Նուբարաշենը Երևանի մյուս համայնքներին կապում է 2 երթուղի՝ N10 և N97 ավտոբուսները։ Դրանց ուղեգծերի որոշ հատվածներ և ժամային գրաֆիկները գրեթե համընկնում են։ Մայիսի 1-ից էլ երթուղուց հանվեց N47 ավտոբուսը, որն ի տարբերություն մյուս երկուսի` բոլորովին այլ ուղղությամբ էր ուղևորափոխադրում իրականացնում։ Այս ամենը դժվարացնում է աշակերտների` արտադպրոցական պարապմունքների գնալը։ Զեկույցի նպատակն այն է, որպեսզի Երևանոմ ապրող բոլոր երեխաների համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք գտնելու համար»,- ասաց Արման Հովակիմյանը։

Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի աշակերտն առաջարկեց վերանայել Երևանի ուղեգծերը կամ հատուկ ավտոբուսներ հատկացնել։ Նա հարցում էր անցկացրել, համաձայն որի մայրաքաղաքում առավել բարձր հաճախելիություն ունեն «Թումո» ստեղծարար կենտրոնը, Դավիթ Համբարձումյանի անվան սպորտդպրոցը, արվեստի դպրոցներ և այլ կրթական հաստատություններ։ Այս զեկույցն էլ ընդունվեց 62 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։
Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կունենա 4 տոմսային կրիչ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ տրանսպորտային համակարգում կարևոր փոփոխություններ են արվում՝ գազելային երթուղիները հանվում են, նոր եվրոպական ստանդարտներին համապատասխան ավտոբուսներ են բերվել, իսկ առաջիկայում նախատեսվում է նոր վճարային համակարգի անցում կատարել։
Նիստին ներկա էին նաև Երևանի ավագանու անդամները։
Լրահոս
0