00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին. ՀՀ կառավարությունը դեմ չէ

© Sputnik / Hovhannes ShoghikyanՀՀ կառավարություն
ՀՀ կառավարություն - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Բաժանորդագրվել
Ամերիկյան կողմն արդեն հայտարարել է, որ դիտարկում է Հայաստանում ու Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։
Բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու շուրջ. Նիկոլ Փաշինյան
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։
Ի դեպ, նախկինում ևս Հայաստանն այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր ստորագրել է ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017թթ–ին)` ԱԷԿ–ի անձնակազմի վերապատրաստման,անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնգավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։
Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ–ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։
Կառավարությունը, իր որոշմամբ, համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։
ԱՄՆ–ի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն իրատեսական չէ. փորձագետ
Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է ու ՀՀ նախագահի ստորագրումը։
Հիշեցնենք` ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
Ըստ ամերիկյան կողմի` մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։
Լրահոս
0