00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ունենք մարտահրավերներ․ Փաշինյանը՝ ՀՀ-ում ժողովրդավարության սպառնալիքների մասին

© Photo : official site of the Prime minister of RAԺողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ
Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ
Բաժանորդագրվել
Ըստ վարչապետի՝ ժամանակի ընթացքում Հայաստանի և մյուս երկրների համար մանևրելու դաշտը նեղանում է։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ուկրաինական իրադարձությունների համատեքստում Հայաստանի համար մանևրի դաշտն աստիճանաբար նեղանում է։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող արտաքին սպառնալիքներին անռչվող հարցին։
ՀՀ վարչապետը նշեց՝ երբ սկսվեցին ուկրաինական իրադարձությունները, Հայաստանը փորձում էր հնարավորինս բալանսավորված դիրքորոշումներ ունենալ, այդ թվում՝ միջազգային հարթակներում տարբեր քվեարկությունների միջոցով։ Նման դիրքորոշումը բոլոր գործընկերների կողմից շատ լավ է ընդունվել։
«Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի և մյուս երկրների համար մանևրելու դաշտը նեղանում է։ Սա շատ լուրջ մարտահրավեր է բոլորի համար, հատկապես Հայաստանի՝ հաշվի առնելով իր խոցելիությունները»,- շեշտեց Փաշինյանը։
Ժողովրդավարության և ՀԱՊԿ դաշնակիցների հետ փոխհարաբերությունների համատեքստում էլ Փաշինյանը մի նկատառում արեց։ Նա հիշեց, որ 2021 թվականի մայիսի 10-ին իր հրաժարականն ուժի մեջ մտավ (արտահերթ ընտրություններ անկացնելու համար- խմբ․), խորհրդարանը լուծարվեց, իսկ մայիսի 12-ին արդեն Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժեց Սոթք-Խոզնավար հատված։ Փաշինյանը նշեց՝ այդ ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից որևէ արձագանք չի եղել, հետո էլ պարզ դարձավ, որ ՀՀ-ում որոշ բարձրաստիճան զինվորականներ չէին կատարել իրենց առջև դրված խնդիրները, անգործություն էին ցուցաբերել, ու հիմա նրանց մի մասը կալանավորված է։
Փաշինյանը նկատի ունի 2-րդ բանակային կորպուսի այն ժամանակվա հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին, որը կալանավորվել էր անցյալ տարի։
Ժողովրդավարության ամրապնդումը չի սպառնում ազգային անվտանգությանը. ՀՀ նախագահ
«Հասկանում եք, նրանք չունեն որևէ բացատրություն, ամեն ինչին բացատրություն պետք է լինի։ Եթե մեր գործողությունները «գծային» լինեին, ապա 2021 թվականին մենք կկորցնեինք ոչ միայն ժողովրդավարությունը, այլև պետությունը։ Դրանում ոչ մի չափազանցություն չկա»,- նշեց նա։
Նշենք, որ Փաշինյանը նույն ֆորում ժամանակ իր ելույթում ասաց, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ներքին որևէ վտանգ չկա, բոլոր հնարավոր սպառնալիքներն արտաքին են և դրանք ակնհայտ են ու բոլորին տեսանելի։
Լրահոս
0