00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պարզունակ վրեժխնդրություն է». Միքայել Համբարձումյանի կնոջն ազատել են աշխատանքից

© Photo : Facebook / Միքայել ՀամբարձումյանՄիքայել Համբարձումյան
Միքայել Համբարձումյան - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Բաժանորդագրվել
Միքայել Համբարձումյանը նշել է, որ իր համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանի կնոջն ազատել են աշխատանքից։ Համբարձումյանը վստահ է, որ պատճառը 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում իր ընդգրկվելու փաստն է, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տված հարցազրույցը։ Այս մասին Համբարձումյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ–ն նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում իր կնոջը պարտադրել են առանց որևէ օբյեկտիվ պատճառի ու օրինական հիմքի աշխատանքից ազատվել, իսկ որդին, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, ինքն է հեռացել ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին:
«Ես մնում եմ խորը համոզմունքիս, որ գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, և դա ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ, պնդում եմ նաև նախկինում հնչեցված բոլոր մտքերս և առաջիկայում էլ խոսելու ու արձագանքելու եմ, երբ նպատակահարմար կգտնեմ»,–հայտարարել է Համբարձումյանը։
Նա նշել է, որ չի կարելի մշտապես ապրել վախեցած, կեղծ անտարբերությամբ կամ անձնական շահով, հատկապես երբ ողջամիտ կասկած ունես, որ վտանգված է Հայրենիքիդ անվտանգությունը:
«Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում»,–գրել է նախկին պաշտոնյան:
Նա հավելել է, որ իր համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն, քանի որ իր ընտանիքի անդամների նկատմամբ նման ոտնձգությունն աննախադեպ է, և, ըստ Համբարձումյանի, ակնհայտ կրում է անձնավորված բնույթ:
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Մայիսի 15–ին Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։
Լրահոս
0