00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն այսօր հեռու է խաղաղությունից առավել, քան երբևէ. պաշտպանության նախկին փոխնախարար

© Sputnik / Andranik GhazaryanԱրտակ Զաքարյան
Արտակ Զաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Արտակ Զաքարյանի կարծիքով` Հայաստանն ամենախաղաղ և ամենաանվտանգ վիճակում եղել է 1994 թվականի մայիսի 12-ին և 2016 թվականին` ապրիլյան քառօրյա պատերազմի վերջին օրը...
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Այսօրվա Հայաստանն առավել, քան երբևէ հեռու է տարածաշրջանում վերջնական խաղաղությունից, և հակառակորդին արված ոչ մի զիջումով այդ խաղաղությունը հնարավոր չէ վաստակել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա վտանգավոր է համարում «խաղաղության դիմաց Արցախը հանձնելու» թեզը։ Զաքարյանը դա համարում է առևտրականի հոգեբանություն և վստահ է, որ միակողմանի զիջումների վրա հիմնված խաղաղությունը երբեք կայուն չի լինի:
Զաքարյանի կարծիքով` Հայաստանը ամենախաղաղ և ամենաանվտանգ վիճակում եղել է 1994 թվականի մայիսի 12-ին, երբ Ադրբեջանը ստորագրեց Բիշքեկի եռակողմ հրադադարը։
Բիշքեկի համաձայնագիրը

1994–ի մայիսի 5-ին Բիշքեկում եռակողմ արձանագրություն է կնքվել, որը ստորագրել են ՀՀ այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ռասուլ Գուլիևն ուԱրցախի ԱԺ ղեկավար Կարեն Բաբուրյանը։

Հետո` մայիսի 9-ին, 10-ին ու 11-ին, ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան Վլադիմիր Կազիմիրովը հակամարտության կողմերին է ուղարկել համապատասխան փաստաթուղթը, որում առաջարկվում էր մայիսի 12-ին դադարեցնել մարտական գործողությունները։

ՀՀ–ի, Արցախի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները համապատասխան քարտեզով (որում նշված էին զորքերի դիրքերը) և հավելվածով համաձայնագիրը ստորագրել են մայիսի 16-ին։

«Այդ ժամանակ թուրքը (ադրբեջանցին,–խմբ.) պատրաստ էր ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, որը կառաջարկեր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Խաղաղությունն այն ժամանակ էր, երբ Ապրիլյան պատերազմի վերջին օրը ադրբեջանցիները շտապեցին Մոսկվա և Ռուսաստանի Գլխավոր շտաբին խնդրեցին կանգ առնելու կոչ անել հայերին։ Այդ ժամանակ մենք խաղաղություն և անվտանգություն ունեինք։ Հիմա դա չկա։ Այսօրվա Հայաստանը հեռու է խաղաղությունից առավել, քան երբևէ»,–ընդգծեց նախկին փոխնախարարը։
Զաքարյանն ընդգծեց` այն ժամանակ խաղաղ ու անվտանգ էր, քանի որ ՀՀ-ն թշնամուն ստիպում էր հարգանքով վերաբերվել իր ցանկացած օրակարգին, ստիպում էր, որ ինքը խոսի խաղաղության մասին։
Ալիևը ԼՂ պաշտոնյաներին սպառնում է հաշվեհարդարով. ՀՀ ԱԳՆ–ն դիմում է միջազգային հանրությանը
Ըստ ՀՀԿ–ական գործչի` Հայաստանում պարտվողական հոգեբանությունը հասարակության մեջ ներմուծում են «վերևից»։ Զաքարյանի խոսքով` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բազմաթիվ հերոսական դրվագներ են եղել 19-20 տարեկան զինվորների մասնակցությամբ։ Հերոսությունները կան, սակայն դրանց մասին պատմությունները չեն հանրայնացվում ինչպես հարկն է։ Դրա փոխարեն անվերջ շահարկվում է «5–րդ շարասյան», դավաճանության ու դասալքության թեման։
«Մեր տղաները արծվի պես են եղել առաջին 7-10 օրերին։ Հակառակորդին չէր հաջողվում ճեղքել պաշտպանական գիծը։ Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն շնչահեղձ էր լինում։ Եվ եթե չլինեին դավաճանական մի շարք իրադարձություններ, որոնց մասին դեռ կխոսվի, ապա արդյունքը բոլորովին այլ կլիներ, իսկ թշնամին կմնար Արաքսի հովտում։ Մենք կխոսեինք խաղաղության մասին, ոչ թե մեզ հետ կխոսին», - համոզված է մեր զրուցակիցը։
Զաքարյանը նաև հիշեցրեց, որ նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է իր ղեկավարած ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում։ Միասին հաճախ են գործողումների գնացել, որտեղ գործել է չգրված կանոն. ինքնաթիռ նստելու պահից իշխանություն և ընդդիմություն չի տարանջատվել,Ղարաբաղն ու անվտանգությունը եղել ենկոնսնեսուս կողմերի համար։
«Հիմա Փաշինյանի իշխանությունը քանդել է նաև այդ համակարգը»,– կարծում է Զաքարյանը։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Քաղաքական գործիչը նաև նշեց, որ զիջումների դիմաց խաղաղության թեզն է օգնել Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին հաղթելու ընտրություններում։ Այդ «թունավոր թեզի» հեղինակն էլ հենց Նիկոլ Փաշինյանն է, որը ժամանակին եռակողմ հայտարարության ստորագրումն ու ծանր զիջումները պատճառաբանել էր, որ «ստիպված պետք է տար, որ 25 հազար զինվոր փրկվի»: Այնուհետև այդ թեզը զարգացրել է այնպես, որ Ղարաբաղի հանձնումն ամբողջությամբ նպատակ ունի «փրկել 3 մլն մարդու կյանք»։
«Այս կեղտոտ առևտուրը միամիտ ժողովրդի վզին փաթաթելով` վերջում ասելու է, որ իրենց համար է արել։ Ես Նիկոլ Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում։ Մենք միասին աշխատել ենք, շփվել։ Նա մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու, խաբելու վարպետ է, ոչ ոք իր նման չի կարող դա անել», - ասում է Զաքարյանը։
Ստեղծված իրավիճակից միակ ելքը քաղաքական գործիչը համարում է միավորվելը։ Աշխարհը պետք է տեսնի, համոզվի, որ Հայաստանի քաղաքացիները մանկուրտների հանրույթ չեն, այլ դեմք, արժանապատվության զգացում և ազգային ինքնություն ունեցող հասարակություն։
Ո՛չ ասենք զիջումներին. սահմանամերձ Կոռնիձորում բազմամարդ հանրահավաք է մեկնարկել
Լրահոս
0