00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի լավ է՝ ինքը գա, պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկաինի հետ Միհրան Պողոսյանի կապի մասին

© Photo : press office of the Parliament of RAԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Բաժանորդագրվել
Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին խորհուրդ տվեց կոկաինի հարցով մեկնաբանություններ խնդրել ընդդիմությունից, ոչ թե իշխանությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հորդորում է անձամբ գալ Հայաստան ու պատմել կոկաինի և բանանի ներմուծման մասին։ Այս մասին Հովհաննիսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրառնալով այս թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարություններին։
Հայտնել ենք, որ մայիսի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։

«Ավելի լավ է՝ այդ անձնավորությունը (Միհրան Պողոսյանը,–խմբ.) գա, ներկայանա նախաքննական մարմնին և ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի ու կոկաինի, մնացած հանցագործությունների հետ։ Հետևաբար, նրա մեկնաբանություններն իմ կողմից ընդհանրապես մեկնաբանման արժանի չեն։ Ես նկատել եմ, որ մեր ընդդիմությունն ավելի լավ է տեղյակ կոկաինի գործից․ ընդդիմությանը հարցրեք կոկաինի գործից»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական պատգամավորը նաև ասաց, որ քրեական գործի մանրամասներին չի տիրապետում և չի կարող մեկնաբանել, թե այդքան հսկողություն անցելուց հետո կոկաինն ինչպես չի հայտնաբերվել հենց սահմանին։
Դիտարկմանը, թե ՔՊ-ական մեկ ուրիշ պատգամավոր՝ Էդուարդ Աղաջանյանը, հայտարարել էր, թե ՀՀ-ում միջին վիճակագրական խնջույքն առանց թմրադեղի չի անցնում, Արթուր Հովհաննիսյանը դա սխալ մեկնաբանություն համարեց՝ հայտարարելով, թե պատգամավորի նշած արտահայտությունը հնչել է կոնկրետ համատեքստում, և համեմատություն անցկացնելը տեղին չէ։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Լրահոս
0