00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Արտաշատի մանկապարտեզի սաների թունավորման հավանական պատճառը

© Sputnik / Andranik GhazaryanДетский сад общины Айгепар Тавушской области
Детский сад общины Айгепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Բաժանորդագրվել
Լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մայիսի 19-ին հայտնել էինք, որ նախորդ օրը թունավորում չճշտված ախտորոշմամբ 16 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել են լաբորատոր հետազոտության:
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:
«Ըստ փորձաքննության արդյունքների` ներկայացված թանապուրը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,–ասվում է հաղորդագրությունում:
Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։
Միայն խաշած ձվում և խմելու ջրի նմուշում չեն հայտնաբերվել անհամապատասխանություններ և շեղումներ։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՍԱՏՄ–ի` Արարատի կենտրոնի տեսուչներն Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում այս պահին ստուգում են իրականացնում։
Հիշեցնենք` մայիսի 18-ին հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել հիվանդանոցից:
Լրահոս
0