00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անհեթեթ պնդումներ են». Օրբելյանը խոսում է իշխանության սխալի մասին

© Asatur YesayantsԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Արամ Օրբելյան
Բաժանորդագրվել
Իրավաբանը կարծում է, որ անհեթեթ են իշխանության պնդումները, թե միջազգային հանրությունը չի պաշտպանում Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարը:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստարկները ոչնչով հիմնավորված չեն և ոչ մի տրամաբանական բացատրության չեն ենթարկվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան, արդարադատության նախկին փոխնախարար և սահմանադրական իրավունքի փորձագետ Արամ Օրբելյանը ՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններին։
Փորձագետը անհեթեթ է համարում երկրի ղեկավարության այն պնդումները, թե միջազգային հանրությունը չի պաշտպանում Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարը:
«Միջազգային հարաբերությունները չի կարելի պրիմիտիվացնել։ Միջազգային հանրությունը չունի հստակ կարծիք որևէ բանի մասին, կան տարբեր պետություններ, տարբեր ուժային կենտրոններ, այդ պետությունները կա՛մ ունեն կարծիք, կա՛մ չունեն։ Միջազգային հանրության կարծիքները ձևավորվում են այդ թվում ՀՀ դիրքորոշման շրջանակներում։ Այսինքն` պնդել, որ ամբողջ աշխարհը մեր դեմ է հանդես գալիս, գտնում եմ, որ իրավաչափ չէ»,–ասաց նա։
Այս դեպքում իրավաբանը տրամաբանական է համարում միջազգային հանրության` Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու դիրքորոշումը, քանի որ այդպիսի կարծիք ունեն Հայաստանի իշխանությունները, և բնական է` նրանք դեմ չեն գնալու ՀՀ իշխանություններին` ասելով` ձեր ժողովուրդն այլ բան է ցանկանում։
Օրբելյանը հիշեցրեց, որ այդ նույն միջազգային հանրությունն արդեն մի քանի տասնամյակ պահանջում է, որ Թուրքիան հեռանա Հյուսիսային Կիպրոսից, բայց ոչ ավելին։ Կա նաև օրինակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել աշխարհի երկրներին չճանաչել ապարտեիդի հետևանքով ստեղծված Ռոդեզիան։
Միջազգային հանրությունն այժմ ոչ մի լուծում չունի Ղարաբաղի մասով, բայց դրա փոխարեն ունի համապատասխան իրավական գործընթացներ, օրինակ` Մինսկի կոնֆերանսը, որի նպատակներից մեկը հակամարտության վերջնական կարգավորումն է։ Հայաստանը միշտ եղել է այդ ֆորմատի ջատագով, բայց հիմա դուրս է եկել այդ ֆորմատից և ինչ-որ անհասկանալի գործընթացների շրջանակներում է փորձում հարցը կարգավորել։
«Միջազգային հանրությունը կարող է ուզել, որ այս խնդիրը լուծվի, կապ չունի` ում օգտին, բայց դա չի նշանակում, որ ՀՀ–ն պետք է գնա զիջումների։ Եթե միջազգային հանրությունը տեսնում է, որ ՀՀ–ն է պատրաստ զիջումների, խնդիրը լուծելու համար ճնշելու է ՀՀ–ին, եթե հանկարծ հասկացան, որ ՀՀ–ն պատրաստ չէ զիջումների գնալ ինչ–որ մի կետից ավել, փորձելու են մյուս երկրին ճնշել, որպեսզի նա վերադառնա կառուցողական դաշտ»,–ասաց Օրբելյանը։
Փորձագետը միևնույն ժամանակ ընդգծեց` ՀՀ սահմանադրությունը, Գերագույն խորհրդի որոշումը, Հայաստանի մասնակցությամբ նախկին միջազգային գործընթացները ուղղակիորեն բացառում են Արցախի` Ադրբեջանի կազմում հայտնվելը։ Նման գործընթացը պետք է տեղի ունենա Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգերով։
«Հիմա սրա լուծումը հետևյալն է, որ պետք է ՀՀ իշխանության տերը` հայ ժողովուրդը ասի իր ասելիքը և ցանկությունը, և դա պետք է առաջնորդվի տարբեր քաղաքական, քաղաքացիական, հասարակական գործընթացների արդյունքում։ Առնվազն գտնում եմ, որ պետք է տեղի ունենա հանրաքվե, բայց պետք է ոչ թե սպասենք, որ տեղի կունենա հանրաքվեն և այդ ժամանակ կասենք մեր ասելիքը, այլ պետք է ՀՀ քաղաքացիները ցույց տան իրենց մոտեցումը այս խնդրին»,– հավելեց իրավաբանը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։ Փաշինյանը վստահեցրեց, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը։
Լրահոս
0