00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

14 երեխաները դուրս են գրվել Արտաշատի ԲԿ–ից

© Sputnik / Aram NersesyanМедицинский центр Арташат
Медицинский центр Арташат - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Բաժանորդագրվել
Թունավորման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում էր ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։ Ավելի ուշ ևս երկու երեխա է հոսպիտալացվել։ «Արտաշատ» ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։
Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հավելենք, որ Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը մայիսի 20–ին դուրս էին գրվել:
Լրահոս
0