00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրաբիզնեսի մարդիկ խորամանկ են. ովքեր և ինչպես են փորձաքննում առգրավված թմրամիջոցները

© Sputnik / Aram Nersesyan Փորձաքննությունների ազգային բյուրո
 Փորձաքննությունների ազգային բյուրո - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Փորձաքննությունների ազգային բյուրո
Բաժանորդագրվել
Թմրամիջոցների վաճառքով զբաղվողները պարբերաբար փոխում են թմրանյութերի քիմիական կառուցվածքը` դժվարացնելով դրանց նույնականացումը։
Մեր երկրում ապօրինի թմրաշրջանառության ծավալներն աճել են, ավելացել են ոչ միայն օգտագործողները, այլև թմրանյութերի տեսակները, սպառման ուղիները, քողարկման ձևերը։ Բուսական ծագման թմրամիջոցների կողքին (կանեփ, ափիոն և այլն) մեծ տարածում են ստացել կիսասինթետիկ (հերոին, ԼՍԴ և այլն) և նաև սինթետիկ թմրամիջոցները (մետամֆետամին, ՄԴՄԱ–ն և այլն), այդ թվում` դեռահասների շրջանում։
Sputnik Արմենիան այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ իրականացվում է իրավասու պետական մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում առգրավված թմրամիջոցների փորձաքննությունների մի մասը։ Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 2200 օբյեկտի նյութագիտական հետազոտություն, որից 1600 օբյեկտը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետազոտությունն է։ Այստեղ աշխատանքը հետաքրքիր է, միաժամանակ` բարդ ու պատասխանատու, յուրաքանչյուր փորձաքննություն` տարբերվող։

Ամենատարածվածը շարունակում է մարիխուանան մնալ

Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանի խոսքով`թեպետ այս լաբորատորիայում բազմատեսակ թմրամիջոցների են հանդիպում, բայց ամենահաճախը փորձաքննության ներկայացվում է հենց մարիխուանան։ Հաճախ հանդիպողների ցանկում հաջորդում են մետամֆետամինը, հերոինը, ՄԴՄԱ, մեֆեդրոնը, ԼՍԴ-ն, նորագույն սերնդի թմրամիջոցներ և այլն։
© Sputnik / Aram NersesyanՓորձաքննությունների ազգային բյուրոյում թմրանյութ են ուսումնասիրում
Сотрудница отдела материаловедческих экспертиз Национального бюро экспертиз работает с марихуаной - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Փորձաքննությունների ազգային բյուրոյում թմրանյութ են ուսումնասիրում
Նախորդ տարիների համեմատ ավելացել է բյուրոյում փորձաքննության ներկայացվող սինթետիկ ծագման թմրամիջոցների քանակը: Աննան նշում է` կոկաին վերջին շրջանում լաբորատորիա հազվադեպ է բերվել փորձաքննության, կարծում է` պատճառն արժեքն է։ Սա, այսպես ասած, հարուստների թմրանյութ է և միգուցե հասանելի չէ թմրամիջոցներ օգտագործողների մեծամասնությանը։
Վերջին առանձնապես խոշոր քանակությամբ կոկաինը, որն իրենց բյուրո է բերվել փորձաքննության, 2015 թվականին էր և Հայաստան էր մուտք գործել Պերուից` ճամպրուկներում քողարկված։ Հիշում է տարիներ առաջ Հայաստան մտած մեծ քանակությամբ հերոին տեսակի հայտնի «մեկ տոննա» դեպքը, ինչպես նաև 2017 թվականին մոտ 100 կգ–ը. բոլորն էլ փորձաքննության են ենթարկվել Փորձաքննությունների ազգային բյուրոյում:

Քողարկված թմրամիջոցի կորզումը բարդ գործ է

Թմրաբիզնեսում ներգրավվածները խորամանկ ու կրեատիվ են թմրամիջոցների քողարկման հարցում։ Աննան պատմում է` օրինակ, նախանցյալ տարի փորձաքննության էին ներկայացվել հինգ հատ մոտ 5 կգ քաշով «Վերջին ընթրիքը» պատկերողսրբապատկերներ, որոնցից յուրաքանչյուրի զանգվածի մոտ քառորդ մասը մետամֆետամին տեսակի թմրամիջոց էր։
© Sputnik / Aram NersesyanԲյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը
Начальник отдела материаловедческих экспертиз Национального бюро экспертиз Анна Товмасян - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը
«Ունեցել ենք նաև դեպք, երբ վարագույրների մեջ առկա էին սինտեպոնե բարակ շերտեր, որոնք ամբողջությամբ ներծծված էին ափիոն տեսակի թմրամիջոցով»,– ասում է Աննան ու բացատրում` բավականին դժվար գործընթաց է քողարկված թմրամիջոցը հետ կորզելը։ Պետք է նախ համապատասխան լուծիչներով դուրս բերել թմրամիջոցը, այսինքն` թմրամիջոցը տարածողների կատարած գործողության հակառակն է այստեղ արվում, որից հետո չորացնել և կատարել թմրամիջոցի որակական և քանակական անալիզ։
Մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին. ԱԱԾ

Ինչպե՞ս են փորձաքննվում թմրամիջոցները

Դատանյութագիտական փորձաքննությունները բյուրոյում իրականացվում են ոչ գործիքային և գործիքային եղանակներով, կիրառվում են բարձր ճշգրտությամբ և զգայունությամբ սարքեր։ Հատուկ սարքով իրականացվում են նաև փորձագիտական տեսանկյունից բարդ համարվող ԼՍԴ տեսակի թմրամիջոցի որակական և քանակական հետազոտություններ։
Աննան ընդգծում է` թմրաբիզնեսում ներգրավված մարդիկ շատ խորամանկ են և փորձում են արդեն հայտնի թմրամիջոցների քիմիական կառուցվածքները փոփոխելով` ստանալ իրավապահ համակարգի կողմից դեռևս վերահսկողության տակ չգտնվող, ինչպես նաև դժվարությամբ նույնականացվող նոր տեսակների թմրամիջոցներ: Դրա համար սարքում առկա տվյալների բազան անընդհատ թարմացվում է, որ հնարավոր լինի աշխարհին համընթաց առաջ գնալ և կարողանալ նույնականացնել նորագույն սերնդի թմրամիջոցները։
© Sputnik / Aram Nersesyan«Կրիստալ» տեսակի թմրանյութ
Сотрудница отдела материаловедческих экспертиз Национального бюро экспертиз показывает наркотики Кристалл - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
«Կրիստալ» տեսակի թմրանյութ
Աննան նշում է, որ նախաձեռնող մարմնի համար կարևոր է ոչ միայն պարզելու փորձաքննության ներկայացված զանգվածի թմրամիջոց տեսակն ու քանակը, այլև թմրամիջոցի պատրաստում իրականացվել է, թե ոչ։
«Թմրամիջոց պահելը, հյուրասիրելը, օգտագործելը, պատրաստելը և իրացնելը քրեական տարբեր պատասխանատվություն են ենթադրում։ Մեր սարքավորումները և մեթոդները շատ զգայուն են, այնպես որ անգամ հետքերը ֆիքսվում են, ոչինչ առանց բացահայտման չի մնում»,– նշում է փորձագետը։

Ի՞նչ փոխվեց թմրամիջոցների դեմ պայքարում

Մինչև 2022 թվականի հուլիս ամիսը նորագույն սերնդի թմրամիջոցների հետ կապված մեկ ուրիշ խնդիր էլ կար. փորձաքննության արդյունքում հետազոտելի զանգվածում հայտնաբերում էին այնպիսի թմրամիջոցներ, որոնք աշխարհում արդեն հայտնի էին որպես թմրամիջոց, սակայն Հայաստանում դրանք ներառված չէին կառավարության կողմից հաստատված, շրջանառությունն արգելված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկում։ Արդյունքում քանի դեռ այդ նյութը ներառված չէր ցանկում, քրեորեն հետապնդելի էլ չէր։ Դրա համար անհրաժեշտ էր իրավասու մարմիններին հատուկ գրությամբ տեղեկացնել և առաջարկել փորձաքննության արդյունքում հայտնաբերված նյութը հսկվող նյութերի ցանկում ներառել։ Վերջնարդյունքում կառավարության որոշմամբ էր միայն ցանկը թարմացվում։
© Sputnik / Aram NersesyanՓորձաքննությունների ազգային բյուրոյում
Марихуана, кристалл и субутекс в отделе материаловедческих экспертиз Национального бюро экспертиз - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Փորձաքննությունների ազգային բյուրոյում
Բյուրոկրատական գործընթացը, բնականաբար, որոշակի ժամանակ էր խլում, իսկ այդ ժամանակն էլ թմրաբիզնեսում ներգրավվածները հօգուտ իրենց էին օգտագործում` շարունակելով սպառել «ապրանքը» և կյանքեր կործանել։ 2022 թվականի հուլիսից գործող օրենսդրական լրացումների և փոփոխությունների արդյունքում իրավիճակը փոխվել է. բավական է արձանագրել, որ տվյալ նյութն աշխարհում արգելված թմրամիջոց է և համարվում է արգելված նյութերի ցանկում ներառված որևէ թմրամիջոցի ածանցյալ կամ անալոգ, ապա այն միանգամից համարվում է թմրամիջոց։

Ինչպե՞ս են պահվում փորձաքննության բերված թմրամիջոցները

Լաբորատորիայում առանց փորձագետի հսկողության որևէ հետազոտելի օբյեկտ չի կարող մնալ։ Անգամ եթե փորձաքննությունն իրականացնելիս մի քանի րոպեով պետք է փորձագետը սենյակից դուրս գա, ուրեմն իրեղենը, այս դեպքում` թմրանյութը, տեղափոխվում է պահարան, փակվում բանալիով։ Սա լուրջ և պատասխանատու աշխատանք է, և փորձագետը վարույթի շրջանակում փորձաքննության ներկայացված հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտի անհետացման և (կամ) կորստի դեպքում կարող է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկվել:
«Վարույթի շրջանակում փորձաքննության ներկայացված կնիքված յուրաքանչյուր փաթեթ մեզ մոտ փորձագետի կողմից բացվում և դրանցում առկա հետազոտելի օբյեկտները կշռվում, արձանագրվում են նախաձեռնող մարմնի ներկայությամբ: Շատ դեպքեր ունենք, որ փորձաքննության ներկայացված նյութը լինում է շատ փոքր քանակի կամ առկա են հետքեր, իսկ նյութագիտական փորձաքննության իրականացման համար ներկայացված օբյեկտները պետք է ամբողջությամբ ծախսել, այդ դեպքում պարտադիր նկարագրվում է անհրաժեշտությունը և համապատասխան գրությամբ ուղարկվում է քննիչին։ Միայն նրա թույլտվությունից հետո է կարելի փորձաքննությունն իրականացնել»,– ասում է Աննա Թովմասյանը։
Նշենք, որ թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է ամբողջ աշխարհում։ Ըստ ԱՀԿ 2022 թ. զեկույցի` 2020 թվականին ամբողջ աշխարհում 284 միլիոն մարդ (15-64 տարեկան) օգտագործել է թմրամիջոցներ։ Այսինքն` աշխարհի` 15–64 տարեկան բնակչության 5,6%-ը կամ յուրաքանչյուր 18 հոգուց 1-ը թմրամիջոց է օգտագործում: Այս թիվը տարեցտարի ավելանում է, օրինակ, 2010 թվականին թմրամիջոց օգտագործողների թիվը գրեթե 60 միլիոնով պակաս էր` 226 միլիոն։
Իտալիայի մաքսավորները ձերբակալել են Էկվադորից Հայաստան «ուղևորվող» 2,7 տոննա կոկաին
Լրահոս
0