https://arm.sputniknews.ru/20230519/5-voske-medal-ev-mijazgajin-kargi-spvorti-varpeti-kvochumner-yerevan-open-i-ardjunqnery-59824201.html
5 ոսկե մեդալ և միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ. «Yerevan Open»-ի արդյունքները
5 ոսկե մեդալ և միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ. «Yerevan Open»-ի արդյունքները
Sputnik Արմենիա
Թիմային մրցաշարի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 157, 897 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T11:29+0400
2023-05-19T11:29+0400
2023-05-19T11:29+0400
հայաստան
մարմնամարզություն
մեդալ
մրցաշար
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59823694_0:0:1600:901_1920x0_80_0_0_ccf4c6343adeee472a21f4294aadbbc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 ոսկե մեդալ է նվաճել մայիսի 16-18-ը անցկացված «Yerevan Open» միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։Բազմամարտում 78,932 միավորով ոսկե մեդալը նվաճել է երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը։Ազատ վարժություններում ոսկե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը (13,033), որն առաջին տեղն է զբաղեցրել նաև նժույգ թափեր վարժությունում (14,066):Համլետ Մանուկյանը (13, 433) ոսկի է նվաճել նաև օղակներ վարժությունում։Զուգափայտեր վարժությունում էլ ոսկի է նվաճել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։Մրցաշարին մասնակցել են նաև Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի ներկայացուցիչները։Թիմային մրցաշարի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 157, 897 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում Ուզբեկստանի հավաքականն է` 145, 397 միավորով, իսկ երրորդը Լեհաստան է` 142,43 միավորով։Մեդալների հանձնման արարողության ժամանակ պատանի մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը ստացել են ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59823694_0:0:1424:1067_1920x0_80_0_0_649f65e7afdd1c2252d536bfbd36c664.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մարմնամարզություն, մեդալ, մրցաշար, սպորտ
հայաստան, մարմնամարզություն, մեդալ, մրցաշար, սպորտ
5 ոսկե մեդալ և միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ. «Yerevan Open»-ի արդյունքները
Թիմային մրցաշարի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 157, 897 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 ոսկե մեդալ է նվաճել մայիսի 16-18-ը անցկացված «Yerevan Open» միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Բազմամարտում 78,932 միավորով ոսկե մեդալը նվաճել է երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը։
Ազատ վարժություններում ոսկե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը (13,033), որն առաջին տեղն է զբաղեցրել նաև նժույգ թափեր վարժությունում (14,066):
Համլետ Մանուկյանը (13, 433) ոսկի է նվաճել նաև օղակներ վարժությունում։
Զուգափայտեր վարժությունում էլ ոսկի է նվաճել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։
Մրցաշարին մասնակցել են նաև Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի ներկայացուցիչները։
Թիմային մրցաշարի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 157, 897 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում Ուզբեկստանի հավաքականն է` 145, 397 միավորով, իսկ երրորդը Լեհաստան է` 142,43 միավորով։
Մեդալների հանձնման արարողության ժամանակ պատանի մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը
ստացել են ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։