https://arm.sputniknews.ru/20230513/aredan-ev-asaly-kankhatesum-en-erdvoghani-haghtanaky-yntrutjunneri-arajin-pulum-59575900.html
Areda–ն և Asal–ը կանխատեսում են Էրդողանի հաղթանակը ընտրությունների առաջին փուլում
Areda–ն և Asal–ը կանխատեսում են Էրդողանի հաղթանակը ընտրությունների առաջին փուլում
Sputnik Արմենիա
Areda կենտրոնի հետազոտությունն անցկացվել է մայիսի 11-12-ը՝ 25 հազար մարդու մասնակցությամբ։ Asal ընկերության հարցմանը մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ... 13.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-13T11:23+0400
2023-05-13T11:23+0400
2023-05-13T11:26+0400
ռեջեփ թայիփ էրդողան
նախագահ
թուրքիա
ընտրություններ
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470309_0:48:1600:948_1920x0_80_0_0_c204be101e5d6ddb841ba99b7e94f8d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Areda և Asal հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ մայիսի 4-ից դադարեցվել է մայիսի 14-ի համընդհանուր ընտրությունների վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումների հրապարակումը: Դրանք թույլատրվում է հրապարակել բացառապես ուղեկցող բացատրությամբ, թե ով է պատվիրել և ֆինանսավորել ուսումնասիրությունը:Ըստ արդյունքների՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել հետազոտության մասնակիցների 51,3, Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,2 տոկոսը:Թուրքիայում ընտրությունները կավարտվեն առաջին փուլով և Քըլըչդարօղլուի հաղթանակով. ORCԵրրորդ թեկնածու Սինան Օհանը ստացել է ձայների գրեթե 4 տոկոսը։Memleket կուսակցության առաջնորդ Ինջեն իր թեկնածությունը հանելու մասին հայտարարել է ընտրություններից երեք օր առաջ, այժմ նախագահական աթոռի համար կպայքարեն երեք քաղաքական գործիչներ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, յոթ ընդդիմադիր կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata կոալիցիայի թեկնածու Սինան Օհանը:Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքը կորոշեն չկողմնորոշվածները. ՍենջարԹուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նշանակված է մայիսի 28-ին:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470309_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2934226b547c483d6f342bf904412a6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, թուրքիա, ընտրություններ, հարցում
ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, թուրքիա, ընտրություններ, հարցում
Areda–ն և Asal–ը կանխատեսում են Էրդողանի հաղթանակը ընտրությունների առաջին փուլում
11:23 13.05.2023 (Թարմացված է: 11:26 13.05.2023) Areda կենտրոնի հետազոտությունն անցկացվել է մայիսի 11-12-ը՝ 25 հազար մարդու մասնակցությամբ։ Asal ընկերության հարցմանը մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ: Այն անցկացվել է մայիսի 10-12-ը:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Areda և Asal հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ մայիսի 4-ից դադարեցվել է մայիսի 14-ի համընդհանուր ընտրությունների վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումների հրապարակումը: Դրանք թույլատրվում է հրապարակել բացառապես ուղեկցող բացատրությամբ, թե ով է պատվիրել և ֆինանսավորել ուսումնասիրությունը:
Areda կենտրոնի հետազոտությունն անցկացվել է մայիսի 11-12-ը՝ 25 հազար մարդու մասնակցությամբ։ Այն առաջիններից մեկն է, որն անցկացվել է մրցավազքից թեկնածու Մուհարեմ Ինջեի դուրս գալուց հետո։ Կենտրոնը չի նշել ֆինանսավորման աղբյուրը:
Ըստ արդյունքների՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել հետազոտության մասնակիցների 51,3, Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,2 տոկոսը:
Երրորդ թեկնածու Սինան Օհանը ստացել է ձայների գրեթե 4 տոկոսը։
Asal ընկերության հետազոտությունը ցույց է տվել, որ Էրդողանը կստանա ձայների 50,6%-ը, Քըլըչդարօղլուն՝ 46,3%-ը: Հետազոտությունն անցկացվել է մայիսի 10-12-ը, Ինջեի հայտարարությունից հետո մասնակիցներին կրկին զանգահարել են և պարզել, թե մնացած երեք թեկնածուներից ում օգտին են քվեարկելու: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ, սխալվելու հավանականությունը 2,5 է, հետազոտության համար միջոցներ է տրամադրել հենց Asal կենտրոնը։
Memleket կուսակցության առաջնորդ Ինջեն իր թեկնածությունը հանելու մասին հայտարարել է ընտրություններից երեք օր առաջ, այժմ նախագահական աթոռի համար կպայքարեն երեք քաղաքական գործիչներ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, յոթ ընդդիմադիր կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata կոալիցիայի թեկնածու Սինան Օհանը:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նշանակված է մայիսի 28-ին: