00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավինյանը պարզապես փորձում է իր կողմը գրավել ՔՊ–ի քաղաքականությունից դժգոհ քաղաքացիներին

Ավինյանի՝ Փաշինյանի դեմ հանդես գալը կարող է համաձայնեցված լինել վարչապետի հետ․ քաղտեխնոլոգ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի նախընտրական մարտավարությանը, ով ելույթներում սկսել է հակադրվել իր քաղաքական թիմի առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Միայն «հականիկոլ» կերպարով առաջնորդվելն ու նախընտրական շրջանում չափավոր հակաիշխանական վարքագիծ գեներացնելը բավարար չէ Երևանի ավագանու ընտրություններում լիարժեք հաղթանակի համար, որովհետև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Վերջին շրջանում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է բացահայտորեն հակադրվել ՀՀ վարչապետին, իսկ այսօր հայտարարել է, որ բացառում է «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի ապամոնտաժումը, թեև Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոսելով հուշարձանի տեղադրման մասին` նշել էր, թե կայացվել է սխալ որոշում։
«Նկատելի ժամանակ է, ինչ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է «հականիկոլ» կերպարի հիմքի վրա, ու թեև ասում են, որ վարչապետն ամեն ինչ վերահսկում է, սակայն Ավինյանն իր տեսքով, խոսույթով և շրջանառության մեջ դրվող թեմաներով նախանշում է չափավոր հակաիշխանության սկզբունքը»,– ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Փաշինյանի դեմ հանդես գալու մարտավարությունը կարող է նախապես համաձայնեցված լինել հենց իշխանության և անձամբ վարչապետի հետ, որպեսզի հաղթեն գալիք ընտրություններում, առավել ևս, որ Ավինյանի վարքագիծը հեղափոխական չէ և առանձնապես լուրջ վտանգ չի ներկայացնում իշխանության համար։ Ըստ քաղտեխնոլոգի` իշխող քաղաքական ուժի գերնպատակն է քաղաքապետի պաշտոնում տեսնել իր թեկնածուին, իսկ թե Ավինյանն ինչ միջոցներով կհասնի այդ պաշտոնին, արդեն երկրորդական հարց է։
«Գաղտնիք չէ, որ վարչապետն իր քաղաքական թիմի հետ մայրաքաղաքում ունի բավականին ցածր վարկանիշ, հետևաբար այդ թիմի կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող քաղաքապետի թեկնածուն Երևանում ձայներ ստանալու ակնկալիքով չի կարող նույն գիծը տանել, ինչն անում է կենտրոնական իշխանությունը։ Ավինյանը փաստորեն հակաիշխանական մոտեցումներ որդեգրելով` փորձում է իր կողմը բերել Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականությունից դժգոհող քաղաքացիներին, ինչը պայմանավորված է նախընտրական քարոզարշավի տրամաբանությամբ»,–նշեց մեր զրուցակիցը։
Բացառում եմ. Ավինյանը` «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժելու մասին
Այդուհանդերձ Ավինյանի հաջողությունը, ըստ Բադալյանի, կախված է մի շարք գործոններից, որովհետև մի բան է, երբ գործող իշխանությունը շարունակի պաշտոնավարել, մեկ այլ բան, եթե այն փոխվի մինչև սեպտեմբերի 17-ը։ Այդ դեպքում ներկա պահին գործող սխեման ամբողջությամբ ի չիք կդառնա։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե ինչ ուժեր են մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին և ինչ մեսիջներով են ներկայանալու երևանցիներին։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմը երեկ հավաքվել, նիստ է արել, քննարկել աշնանը կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների հարցը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին:
Լրահոս
0