00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն ԵԱՀԿ–ից Ուկրաինայում կրոնի ազատությանն ուղղված գործողություններ է պահանջում. Նեբենզյա

© Sputnik / Нэнси Сисель / Անցնել մեդիապահոցՎասիլի Նեբենզյա
Վասիլի Նեբենզյա - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գուտերեշին և ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին կոչ էր արել Կիևից պահանջել դադարեցնել ուղղափառ կանոնիկ եկեղեցու դեմ ուղղված ճնշումներն ու թույլ չտալ վտարել վանքի եղբայրությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ռուսաստանը ԵԱՀԿ–ից իրական գործողություններ է պահանջում Ուկրաինայում կրոնական ազատությունների պաշտպանության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստում հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Այսօր պետական ինստիտուտների և ուկրաինական հատուկ ծառայությունների ճնշումը եկեղեցու վրա, կրոնական համայնքների կյանքին ու կրոնական ազատությանը միջամտելը որևէ սկզբունքային գնահատականի չեն արժանանում, չնայած Ուկրաինայի կողմից միջազգային իրավական պարտավորությունների, այդ թվում ԵԱՀԿ–ում ընդունված պարտավորությունների ակնհայտ խախտումներին։ Գործող նախագահությունից, ԵԱՀԿ–ի սկզբունքների և պարտավորությունների համաձայն, իրական գործողություններ ենք պահանջում ուղղված Ուկրաինայում կրոնական ազատությունների պաշտպանությանը», – ասել է Նեբենզյան։
Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ուղերձներով դիմել էր տեղական ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին, Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ–ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներ Հելգա Մարիա Շմիդտին և Մարիա Պեյչինովիչ–Բուրիչին, մարդու իրավունքների ՄԱԿ–ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկին, այլ կրոնական առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների` կոչ անելով հնարավոր ամեն ջանք գործադրել` թույլ չտալու Կիև–Պեչորյան մայրավանքից Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու վանականների վտարումը։
Կիևին մատակարարվող զենքն արդեն հայտնվում է Եվրոպայում և Աֆրիկայում. Նեբենզյան` ՄԱԿ–ում
Լրահոս
0