Բորբոս, ճաքեր, կեղտ. Էջմիածնում կասեցվել է խմորեղենի արտադրամասի աշխատանքը
16:55 04.05.2023 (Թարմացված է: 17:02 04.05.2023)
© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինԱնհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում
Բաժանորդագրվել
Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Էջմիածնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինԱնհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում
Անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում
Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
«Արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, հատակին առկա են եղել ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Արտադրամասում նաև սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Խախտումների շարքում է եղել նաև այն, որ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի տնօրենության համար սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: