00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին անգամ հայտնվեց ցեղասպանություն եզրույթը. Կոպիրկինը` Նյուրնբերգյան գործընթացի մասին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Բաժանորդագրվել
Դեսպանը նշել է, որ այսօր ակտիվացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերը:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Նյուրնբերգյան գործընթացի կարևորությանը համաշխարհային պատմության մեջ և հիշեցրել է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ «ցեղասպանություն» եզրույթը մտավ միջազգային իրավունքի բառապաշար:
Այս մասին դեսպանը հայտարարել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ իր ելույթի ընթացքում։
Դեսպանը նշել է, որ ֆիլմը պատմում է մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի` Նյուրնբերգյան դատավարության (1945- 1946թթ.`) ֆաշիստական Գերմանիայի ղեկավարների նկատմամբ դատավարության մասին:
«Նյուրենբերգյան դատավարությունը հսկայական ազդեցություն է ունեցել միջազգային իրավունքի ժամանակակից համակարգի զարգացման վրա։ Առաջին անգամ Նյուրնբերգյան տրիբունալի որոշմամբ պաշտոնապես ներմուծվել է «ցեղասպանություն» եզրույթը, որը հետագայում ընդգրկվել է միջազգային իրավունքի մեջ»,-ասել է դեսպանը։
Նրա խոսքով` Նյուրնբերգյան գործընթացը թույլ տվեց համակողմանիորեն իմաստավորել այն ողբերգական իրադարձությունները, որոնք բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` ավելի լավ գիտակցել և հասկանալ նացիստական գաղափարախոսության վերածննդի և գործողության մեխանիզմը:
Կոպիրկինը ցավով նշեց, որ նացիզմի գաղափարախոսությունն ու պրակտիկան կրկին վերածնվում են Եվրոպայում: Դեսպանն ընդգծեց, որ պատահական չէ, որ դա տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու և մեղավորներ գտնելու փորձերի ակտիվացմամբ, որոնք պատասխանատու կլինեն կատարված հանցագործությունների համար, վերանայեն ԽՍՀՄ-ի դերը տիեզերական չարիքի դեմ տարած հաղթանակի գործում:
Նման ֆիլմերը կարևոր դեր են խաղում, քանի որ թույլ են տալիս մեզ ևս մեկ անգամ վերադառնալ այդ իրադարձություններին:
«Նյուրնբերգ» ֆիլմի սցենարի հիմքում Ալեքսանդր Զվյագինցևի «Հավիտյանս հավիտենից» գիրքն է: Գործողությունը ծավալվում է Գերմանիայի կապիտուլյացիայից կես տարի անց, երբ սկսվում է նացիստական հանցագործների նկատմամբ դատավարությունը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023 թվականի մարտի 2-ին։
Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվան ընդառաջ «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում կազմակերպել էր ռեժիսոր Սերգեյ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական հանցագործների նկատմամբ հաղթող երկրների դատավարության մասին:
Դարի դատավարություն. «Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
Լրահոս
0