00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի նախագահի թեկնածուները հայի արյուն ունենալու փաստը օգտագործում են որպես հակափիառ

© Sputnik / Andranik GhazaryanԱրման Աբովյան
Արման Աբովյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Արման Աբովյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ երբ իրեն ասում են թուրք, ինքը չի վիրավորվում, ամենավառ պատասխանը տվել են իր թուրք գործընկերները` ցույց տալով, թե ով իրականում ինչից է վիրավորվում, կարծում է Աբովյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններում թեկնածուները իրենց հակառակորդների հայկական արմատներ և հայի արյուն ունենալու փաստը օգտագործում են որպես հակափիառ` քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Թուրքիայի նախագահական ընտրությունների երկու ֆավորիտ ուժերի թեկնածուները՝ Քեմալ Քըլըչդարօղլուն և Ռեջեփ Էրդողանը մեղադրում են միմյանց հայերի հետ ազգակցական կապ ունենալու մեջ։ Իրենք դրանով ցույց են տալիս ակնհայտ մի բան` ոչ մի բան միջին վիճակագրական թուրքի գիտակցության մեջ չի փոխվել առ այն, որ իրենք մեզ ընդունում են որպես թշնամի և յուրաքանչյուր կապը հայի հետ այս կամ այն առումով թուրքի ենթագիտակցության մեջ նստած է որպես վատ, խայտառակ, ամոթալի գործոն»,–ասում է Աբովյանը։
Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ սահմանի բացումը. մանրամասները` թվերով
Նա հիշեցնում է, որ թուրք քաղաքական գործիչները ժամանակին էլ իրար դատի էին տալիս, երբ մեկը մյուսին ասում էր, որ հայի արյուն կա նրա մեջ։
Այս համատեքստում քաղաքական գործիչը ընդգծում է, որ հեքիաթի ժանրից է ՀՀ գործող իշխանությունների կողմից տարվող թեզը, թե Թուրքիա–Հայաստան հարաբերությունները կարող են բարելավվել և որ «թուրքը դարձել է եվրոպացի»։
«Նման բարելավում չի կարող լինել։ Նույն թուրքերը շատ էֆեկտիվ այս իշխանության բոլոր թեզերը պայթեցնում են։ Իսկ այսօր իրար ուղղված ռասիստական և ֆաշիստական մեղադրանքները ցույց է տալիս իրական իրավիճակը, որը այսօր Թուրքիայում է»,–նշեց նա։
Հիշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ երբ իրեն ասում են թուրք, ինքը չի վիրավորվում, Աբովյանը նշեց, որ իրեն ամենավառ պատասխանը տվել են իր թուրք գործընկերները` ցույց տալով, թե ով իրականում ինչից է վիրավորվում։
«Եթե քաղաքական կոնտեքստում են դիտարկում, պետք չէ ավելի սուրբ լինել, քան Հռոմի պապը։ Դուք կարող եք վիրավորվել կամ չվիրավորվել, եթե ձեզ թուրք են անվանում, բայց միջին վիճակագրական թուրքի և Թուրքիայի ղեկավարների համար նույնիսկ հեռավոր արյունակցական կապը հայի հետ խիստ վիրավորական է»,–հավելեց նախկին պատգամավորը։
Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկված են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Memleket կուսակցության առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսից ավելին չհավաքի, մայիսի 28-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
Լրահոս
0