00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան հաղթեց պատժամիջոցների պատերազմում և հիմա կապիտուլյացիայի միջոց է փնտրում

© Sputnik / Алексей ВитвицкийԵվրամիության տարբերանշանը
Եվրամիության տարբերանշանը - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Եվրամիության տարբերանշանը
Բաժանորդագրվել
Չնայած եվրոպացի պաշտոնյաների հանդիսավոր հավաստիացումներին, որոնք հնչում էին անցյալ տարվա վերջին, թե Եվրոպան մղոնանոց քայլերով գնում է դեպի Ռուսաստանից լիակատար էներգաանկախություն, շուկայի մասնակիցներն ու փորձագետներն այլ կարծիք ունեն։
Կիրիլ Ստրելնիկով, ՌԻԱ Նովոստի
Արևմտյան ԶԼՄ-ներում ավելի ու ավելի պարզ է դրսևորվում եվրոպական իշխանությունների` Ռուսաստանի դեմ ծավալած պատժամիջոցային պատերազմի հանդեպ հոռետեսությունը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անանուն մնալու պայմանով կարծիք է հայտնել «Financial Times»-ին և նշել` ցավում է, որ ԵՄ պաշտոնյաների հարուստ երևակայությունը սպառվել է, և Ռուսաստանին ցավ պատճառելու ցանկացած հետագա փորձ արդեն եվրոպացիների աչքերից է արցունքներ բերելու:
«Մենք վերջացրինք,-ասել է աղբյուրը,-եթե մենք ավելի շատ պատժամիջոցներ սահմանենք, ապա դրանցում ավելի շատ բացառություններ կլինեն, քան բուն միջոցներ»,-ասել է նա։
Այդ ինչպե՞ս, ի՞նչ է պատահել եվրոպական անուշաբույր պարտեզում, որն իր ոսկե դռները փակել է ռուս բարբարոսների առաջ։
Եվրոպական բարձր մշակույթի զարդն ու հպարտությունը՝ հակառուսական պատժամիջոցները, արդեն տասը փաթեթի են հասել, որոնք ներառում են 200 կազմակերպություն և 1500 մասնավոր անձ։ Եվրոպացի հաշվետարները հպարտորեն զեկուցում էին, որ իրենք ավելի քան 300 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներ են սառեցրել և 150 միլիարդ եվրոյով կրճատել են ածխաջրածինների, տեխնոլոգիաների, սարքավորումների և էլեկտրոնիկայի երկկողմ առևտուրը։ Հերթում 11-րդ փաթեթն է, որը ԵՄ-ն քննարկում է հենց հիմա։
Սակայն պարզվեց, որ եվրոպացի պաշտոնյանը հավատարիմ են Չեռնոմիրդինի պատվիրաններին․ շատ էին ուզում, որ ավելի լավ լինի (Եվրոպայի համար), ստացվեց՝ ինչպես միշտ։
Շվեյցարիան չի ծրագրում միանալ ՌԴ քաղաքացիների ակտիվների սառեցման խմբին
Հանուն արդարության նշենք, որ պատժամիջոցների ծավալի ավելացման անհրաժեշտության մասին երկչոտ կասկածներ նախկինում էլ էին հնչում։ Օրինակ` իններորդ փաթեթի հաստատումից հետո լիտվացի եվրահանձնակատար Վիրջինիուս Սինկյավիչուսը տխուր նկատել էր, որ չի տեսնում այն ոլորտները, որտեղ այդ պատժամիջոցները պետք է ինչ-որ նոր բանով լրացվեն։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոստովանել էր, որ հակառուսական սահմանափակումներն ընդլայնելու շատ հնարավորություններ չկան, իսկ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել էր, որ ԵՄ-ն արդեն ավելի քիչ ախորժակ ունի Մոսկվայի նկատմամբ հերթական պատժամիջոցների համար:
Ի դեպ, վատ կանխազգացումները փոխհատուցվում էին հաստատուն վստահությամբ, որ պատժամիջոցների ազդեցությունը տեսանելի կլինի երկարաժամկետ հեռանկարում։
Սակայն այդ վստահությունը ցնդում է մեր աչքի առաջ, և հիմա քաղցրաձայն եվրոսիրենները մի փոքր այլ երգեր են երգում։ Մասնավորապես Շվեդիայի ֆինանսների նախարար Էլիզաբեթ Սվանտեսոնը հայտարարել է, որ պարզվում է` հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը չափելը շատ դժվար է, և որ ռուսական տնտեսությունը կանխատեսված ցաքուցրիվ պատառների փոխարեն կայունություն և աճ է ցուցադրում։
Եվրոպատրանքների տարրալուծմանը նպաստում է կոշտ իրականությունը։ Չնայած եվրոպական պաշտոնյաների հանդիսավոր վստահեցումներին (որոնք հնչում էին նախորդ տարվա վերջին), որ Եվրոպան մղոնանոց քայլերով գնում է դեպի Ռուսաստանից լիակատար էներգաանկախություն մինչև 2027 թվականը, և որ վառելիքի պահեստներն ամբողջ 91 տոկոսով լցված են, իսկ մոմերը` տոնական տորթի վրա, շուկայի հիմնական մասնակիցներն ու փորձագետները մի փոքր այլ կարծիք ունեն:
Նրանք կանխատեսում են, որ հաջորդ ձմեռը Եվրոպայում ամենայն հավանականությամբ շատ ավելի վատ կլինի, ինչը նշանակում է, որ նրանք պարզապես հայացք են գցել այն համառ թվերին, որոնք ցանկացած բառերից ավելի խոսուն են։ Պատժամիջոցների մեկնարկից ի վեր ԵՄ-ում էներգետիկ գնաճը հասել է իր պատմական գագաթնակետին։ Եվրոպայում էլեկտրաէներգիայի սպառողական գները նախորդ տարվա համեմատ աճել են առնվազն 35 տոկոսով։ Հունգարիայում գնաճի մակարդակը 25,6 տոկոս է, Լատվիայում՝ 17,2, Չեխիայում՝ 16,5։ Եվ դրա ծայրը ոչ ոք չի տեսնում:
ՌԴ և Ուկրաինա թռիչքների սահմանափակումները Եվրոպայի համար կպահպանվեն մինչև 2029 թվականը
Պատժամիջոցների շիլան կուլ տալու համար Եվրամիությունը ձեռք է բարձրացրել անգամ սրբության՝ կանաչ էներգետիկայի և Գրետա Թունբերգի վրա։ Մրսող բյուրգերները ու ֆրանսիական բուլկիների սիրահարները արագ մոռացան հողմակայանների և արևային մարտկոցների հմայքների մասին, որոնք փաստորեն այնքան կանաչ չէին, որքան խոստանում էին, և ուրախությամբ աջակցեցին նոր նավթահորերի հորատման զանգվածային վերսկսմանը և ածխային էներգիայի արտադրության ավելացմանը: «Rystad Energy»-ի վերլուծական դեպարտամենտի ղեկավար Կառլոս Տորես Դիասը կարճ ձևակերպեց․ «Եվրոպայի էներգաանցումը ստոպի վրա է»։ Հասկացան, որ տաքանալ պետք է:
Հենց այդ պատճառով էլ ոչ ոք ոչինչ չասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևային, երբ նա հայտարարեց․ «Մենք չենք կարող պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ ատոմային էներգետիկայի ոլորտում, քանի որ դա ուղղակիորեն կազդի մեր միջուկային էներգետիկայի վրա: <․․․> Անհրաժեշտության դեպքում մենք վետո կդնենք»:
Բայց ավելի կտրուկ էր «TotalEnergies SE»-ի ղեկավար Պատրիկ Պույաննեն (Patrick Pouyanne). «Այն գաղափարը, որ Եվրոպան լուծել է էներգաանկախության խնդիրը (Ռուսաստանից), սուտ է։ Եվրոպայի համար ավելի շատ գազ ստանալու միակ տարբերակը ավելի շատ վճարելն է»։
Բայց, ինչպես գիտենք, եվրոպացիները առանձնապես չեն սիրում վճարել, և նրանք հանգել են հիասթափեցնող եզրակացության, որ պատժամիջոցների ավելացումը արագ լղարող դրամապանակ է նշանակում։ Այդ իսկ պատճառով թվով 11-րդ պատժամիջոցների փաթեթի օրակարգում հերթական «սպանիչ պատժամիջոցների» փոխարեն միայն պայքար է արդեն իսկ սահմանված միջոցների շրջանցման դեմ, ինչպես նաև կազմակերպությունների ու անհատների ցանկի որոշակի ընդլայնում։
Ակնհայտ է, որ Եվրամիությունը չարաչար սխալվել է իր կանխատեսումներում և հիմա հող է նախապատրաստում Ռուսաստանի հետ սեպարատ բանակցությունների համար, Ռուսաստանի, որինպատժամիջոցների ցուցակով հնարավոր չէ ջնջել Եվրոպայի քարտեզից։
Մենք, իհարկե, ցավում ենք (իրականում՝ ոչ), որ եվրոպական ձին ինքնուրույն կոտրեց իր ոտքը, բայց մտածել էր պետք, ոչ թե ԱՄՆ-ի հրահանգները լսելուն պես պատվի առնել։ Եվրոպան մոռացել է, որ Ռուսաստանը ցավին ավելի լավ է դիմանում, քան աշխարհում և պատմության մեջ որևէ մեկը։ Եվ ցավը մեզ չի կանգնեցնում, այլ տասնապատկում է մեր ուժերը։
Ինչ-որ մեկը լավ չի սովորել պատմությունը, և հիմա երկար ժամանակ քաղելու է դրա պտուղները:
Լրահոս
0