00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ատոմ Մխիթարյան
Չեն հայտագրվել այն դիմորդները, ովքեր ցածր գնահատականներ են ստացել.Մխիթարյան
09:15
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-ռուսական համալսարանին թարմացում է սպասվում․ ՌԴ ԿԳՆ

© Sputnik / Asatur YesayantsՀայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոնստանտին Մոգիլյովսկին մեկնաբանել է ռեկտորի նոր ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը և Արմեն Դարբինյանի առաջիկա հեռանալը պաշտոնից:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին մոտ ապագայում թարմացում է սպասվում, որն ուղղված է նրա զարգացմանը և Հայաստանի բուհերի շրջանում առաջատարի դիրքերի վերադարձին: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլյովսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը կլքի պաշտոնը 21 տարի աշխատելուց հետո, նա լիազորությունները վայր կդնի մայիսի 14-ին: Դարբինյանը հայտնել է, որ դիմել է համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)՝ պատրաստակամություն հայտնելով վերընտրվել ևս հինգ տարով, և նրանց աջակցությունն է խնդրել թեկնածության առաջադրման հարցում, սակայն կողմերից որևէ մեկից աջակցություն չի ստացել:
Մոգիլյովսկին հայտարարեց, որ ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում Արմեն Դարբինյանի որոշմանը, քանի որ 20 տարին շատ մեծ ժամկետ է:
«Մենք լսել ենք նաև համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք խնդրում են հիմա ռեկտորի ընտրություններ անցկացնել և որպես միակ անայլընտրանքային թեկնածու գործող ղեկավարին են տեսնում: Իհարկե, այնպիսի զգացողություն կա, որ մարդկանց մանիպուլյացիայի են ենթարկում, դա այնքան էլ առողջ չէ և երբեք լավ արդյունքների չի հանգեցրել։ Բայց, ամենակարևորը, ռեկտորն ինքը արդեն հայտնել է իր դիրքորոշումը։ Իսկ Հայաստանում տղամարդիկ խոսքեր շաղ չեն տալիս, ի դեպ, Ռուսաստանում նույնպես»,-ընդգծել է փոխնախարարը։
Մոգիլյովսկին հիշեցրել է, որ համալսարանում շուրջ 3,5 հազար ուսանող է սովորում, և բուհը պետք է ռուս-հայկական բարեկամության, ռուս-հայկական համագործակցության զարգացման և աջակցության ոչ միայն խորհրդանիշը լինի, այլ կենտրոններից մեկը: Հարկավոր է վերադարձնել նրան առաջատարի դիրքերը։ Այն երկար ժամանակ առաջատար տեղ է զբաղեցրել Հայաստանի կրթական շուկայում, սակայն այժմ որոշ վարկանիշներով երկրորդ, երրորդ տեղն է զբաղեցնում։
«Համալսարանը պետք է դեպի ապագա նայի, նրան զարգացում է պետք։ Եվ այստեղ առանձնահատուկ դեր է խաղում համագործակցությունը արդյունաբերական գործընկերների հետ, որոնք նպաստում են կրթության և գիտական հետազոտությունների որակի բարձրացմանը։ Ներկայումս Հայ-ռուսական համալսարանի ներուժը ուսումնասիրում է «Ռոստեխ» պետական կորպորացիան, որը դիտարկում է ուսումնական հաստատությունում իր ամբիոնը բացելու հնարավորությունը», -հավելեց նա։
Հայ-ռուսական համալսարանի հնարավոր չարաշահումների դեպքով քրգործի հարուցումը կբողոքարկվի
Մոգիլյովսկին տեղեկացրեց, որ այս կամ այն ձևով զարգացման նոր փուլ է սպասվում ոչ միայն Հայաստանում գտնվող համատեղ բուհին, այլեւ բոլոր սլավոնական համալսարաններին, որոնք ներկայումս գործում են Բելառուսում, Ղրղզստանում և Տաջիկստանում: Փոխնախարարը նշեց, որ մեկ շաբաթից Սանկտ Պետերբուրգում կհավաքվեն բոլոր սլավոնական համալսարանների ներկայացուցիչները:
«Խոսելու ենք զարգացման ծրագրերի մասին, որովհետև, բնականաբար, ավելի լավ է ինչ-որ քայլեր առաջարկել։ Հեռանկարը կարող են տեսնել կամ նրանք, ովքեր աշխատում են բուն բուհում, բայց այս կամ պատճառների բերումով չեն կարող իրագործել իրենց մտահղացումները, կամ էլ նրանք, ովքեր, անմիջականորեն գտնվելով իշխանության մարմիններում, հետևում են այդ աշխատանքին և օգնում են իրագործել այն։ Պետք է զարգացնել այն առավելությունները, որոնք բուհը հաստատ ունի»,-ավելացրեց ՌԴ կրթության և գիտության փոխնախարարը։

Կոնստանտին Մոգիլևսկին հայտնել է նաև, որ հայ-ռուսական համալսարանի ղեկավարության փոփոխության հարցը լուծելու համար անհրաժեշտ է թարմացնել միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի և Հայաստանի մակարդակով:

Հայ-ռուսական համալսարանի վերաբերյալ նախկինում ստորագրված միջկառավարական համաձայնագրում նշված չէ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կարգը, այսինքն` հարցը նախատեսված չէ գոյություն ունեցող իրավական հիմքով: Բայց ռուսական կողմը տրամադրված է այդ իրավիճակի լուծմանը։
«Այստեղ, անկասկած, պետք է ուշադիր վերլուծել իրավական բազան, իրավաբանները՝ թե ռուս, թե հայ, զբաղվում են, տարբերակներ են գտնում։ Նման իրավիճակներում գործում են իրավական անալոգիաները, և ամենահարմարը կապված է Հայաստանի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի, աշխատակարգի հետ, և, բնականաբար, բոլոր իրավական մանրամասները պետք է ուշադիր մշակվեն:
Հարությունյանն ու Պանովան քննարկել են բուհերի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը
Բայց որ ամենակարևորն է, կողմերը, հիմնադիրները, պետությունների ներկայացուցիչները չեն կարող կամքի բացակայություն դրսևորել համալսարանի ապագային վերաբերող հարցի լուծման հարցում։ 3500 ուսանող` շատ լավ, խելացի, արժանի երեխաներ, որոնց ձեռքում է ապագան, հարյուրավոր դասախոսներ։ Մենք իրավունք չունենք կամքի բացակայություն դրսևորել։ Ես, բնականաբար, կարող եմ խոսել միայն ռուսական կողմի անունից, ռուսական կողմն ունի քաղաքական կամք, որն անհրաժեշտ է համալսարանում իրավիճակը դեպի լավը փոխելու համար»,-հավելել է Կոնստանտին Մոգիլյովսկին։
Ներկայումս ռուսական կրթական կազմակերպություններում շուրջ 350 հազար արտասահմանցի ուսանող է սովորում, նրանցից 17 հազարը՝ ռուսական բուհերի արտերկրում գտնվող մասնաճյուղերում: Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի սլավոնական համալսարաններում ընդհանուր առմամբ շուրջ 20 հազար մարդ է սովորում:
Լրահոս
0