00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհավանական պատմություն. ինչպես 21-ամյա երիտասարդը գաղտնազերծեց Պենտագոնի փաստաթղթերը

© Photo : Public domain / Jay GodwinԱՄՆ ԿՀՎ զինանշանով թղթապանակ
ԱՄՆ ԿՀՎ զինանշանով թղթապանակ - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
ԱՄՆ ԿՀՎ զինանշանով թղթապանակ
Բաժանորդագրվել
«Ես գիտեմ, որ դա գաղտնիք է, որովհետև բոլորն այդ գաղտնիքի մանրամասներն են քննարկում»,- ասում էր անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Քոնգրիվը։
Արդեն երկու շաբաթ է, ինչ ողջ աշխարհը քննարկում է Պենտագոնի գաղտնի նյութերը, որոնք հայտնվել են համացանցում։ Մասնագետների գերակշիռ մասը փաստում է, որ այն 50 փաստաթղթերը, որոնք գաղտնազերծել է Ջեք Թեյշեյրան, առանձնապես մեծ վտանգ չեն պարունակում Ամերիկայի պաշտպանական գերատեսչության համար, ավելին՝ շատ քիչ նորություն են պարունակում Ուկրաինայիում սպասվող գործողությունների մասին։
Անհավանական պատմություն. ինչպես 21-ամյա երիտասարդը գաղտնազերծեց Պենտագոնի փաստաթղթերը
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական հեռուստատեսությունը ռեպորտաժ էր պատրաստում, ասենք, Հայաստանի Կրասնոսելսկի շրջանից, և վերջում լրագրողն ավելացնում էր. «Ադրբեջանի հետ սահմանի 20 կիլոմետրանոց հատվածը մեր կողմից վերահսկում է ընդամենը մեկ տանկ»։ Ախր, Բաքուն հսկայական ջանքեր էր գործադրում՝ պարզելու համար, թե այդ հատվածում ինչ տեխնիկա ունենք, իսկ մենք ուղղակի գեղեցիկ ափսեի վրա մատուցում էինք նրան այդ տեղեկությունը։
Հիմա կան հարյուրավոր արբանյակներ, դրոններ, գերժամանակակից տեխնոլոգիաներ ու հատուկ սարքեր, որոնց առկայությունը թույլ չի տալիս թաքցնել ընդհանրապես ոչ մի բան։ Ու մինչ մենք մտածում ենք ռազմական գրաքննություն սահմանելու մասին, աշխարհի լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են, թե երբ և որտեղ կարող է սկսվել ուկրաինական հակահարձակումը, քանի հրթիռային կայանք ու զրահամեքենա է պետք այն հաջող իրականացնելու համար։ Մի խոսքով, բոլորս խորագիտակ ռազմագետ ու հմուտ հրամանատար ենք դարձել։ Այս առումով, գաղտնազերծված փաստաթղթերը ոչ մի նոր բան չեն պարունակում։ Ու տրամաբանական հարց է ծագում՝ բա լա′վ, ո՞րն էր Պենտագոնի երիտասարդ աշխատակցի նպատակը։
Թեև վարկածների պակաս չկա, համարձակվեմ կարծիք հայտնել, որ նպատակը հենց գաղտնազերծելն էր, բոլորին ցույց տալը, որ, ինչպես ասում են ամերիկացիները՝ « I did it», այսինքն՝ ասացի, որ կարող եմ, և ապացուցեցի, որ կարող եմ։ Ջեքը համացանցում ուներ համախոհների մի խումբ, և երբ գաղտնի փաստաթղթերը հայտնվեցին ինտերնետում, նույնիսկ նեղացած էր նրանցից, որ չեն գնահատում իր արածը, չեն ահազանգում արտահոսքի մասին, ինչի պատճառով Ամերիկայի առաջատար լրատվամիջոցները չեն բարձրացրել այդ աղմուկը, որի հույսն ինքն ուներ։ Նա նույնիսկ մի քանի անգամ համացանցում որոնել էր նյութեր «արտահոսք» բառով։ Ավաղ, ոչ մի լուրջ աղբյուր մինչև վերջերս չէր անդրադարձել նրա, այսպես ասենք, «հերոսությանը»։ Խեղճ տղա, ախր համոզված էր, որ ողջ աշխարհը անմիջապես խոսելու էր իր մասին։
Ու նաև հաստատ Ջեքի աչքի առջև էին նախորդ սենսացիոն արտահոսքերը, առաջին հերթին, իհարկե, այսպես կոչված Վիկիլիքսը, որը սակայն նույնպես առանձնապես լուրջ հետևանք չունեցավ։ Հիշում եմ, կարծեմ, 2011 թվականի հանրահավաքներից մեկում Հայաստանի առաջին նախագահը Վիկիլիքսի բացահայտումները «ցնցող» անվանեց՝ շեշտելով, թե դրանք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի դեսպանների մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ամերիկյան կառավարությանը հայտնի է դարձել, որ անցած նախագահական ընտրությունները մեզ մոտ ուղեկցվել են լայնածավալ խախտումներով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ և ընտրակաշառքներով։ Կներե′ք, ամերիկացի դիվանագետների՞ց ենք իմացել, թե ինչպիսին են եղել մեր ընտրությունները։ Եթե նրանք չասեին, չէինք իմանա՞։
Միշտ դեպի Արևմուտք ենք նայում. չնկատեցինք, թե ինչպես հզորացավ Արևելքը
Իսկ Միացյալ նահանգների հանրության վրա շատ ավելի մեծ ազդեցություն է գործել մեկ այլ արտահոսք, որը հայտնի է որպես «Պենտագոնի թղթեր»։ 1971 թվականին վերլուծաբան Դենիել Էլսբերգը հրապարակեց Վիետնամի պատերազմի հետ կապված իսկապես ցնցող փաստեր, որոնք Ամերիկայի իշխանությունները ամեն կերպ թաքցնում էին քաղաքացիներից։ Պարզ դարձավ, որ ամերիկացի նախագահները, հատկապես Լինդոն Ջոնսոնը, պարզապես տարիներով խաբել են հանրությանը և կոծկել Հարավարևելյան Ասիայում ռազմական գործողությունների հետ կապված փաստերը։ Էլսբերգը սկզբում դատվեց և ազատազրկվեց լրտեսության մեղադրանքով։ Համաձայնե′ք, մեր այսօրվա իշխանությունները հաստատ կասեին՝ «հինգերորդ շարասյան գործակալ է»։
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Պետությունը բոլորին քիչ է վճարում, որ սահման պահի. բա ինչո՞ւ է հակառակորդը ՀՀ տարածքում
Սակայն ընդամենը երկու տարի անց՝ 1973 թվականին, Էլսբերգի գործը լիովին վերանայվեց, նրան ոչ միայն ազատ արձակեցին, այլև մեծարեցին որպես մի մարդու, որը օգնել է բացահայտել իշխանությունների ստերը։ Եվ ուրեմն, միանգամայն ճիշտ էր մեծն Թումանյանը, երբ ասում էր.
«Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։
Լրահոս
0