00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն «պատասխանատու» կլինի Մարսի հրաբխային հատվածի ուսումնասիրության համար. մանրամասներ

Մարս մոլորակը - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2023
Մարս մոլորակը
Բաժանորդագրվել
Մարսի հետազոտությունների սիմուլյացիան կկազմակերպվի 2024 թվականի մարտին, Հայաստանում կհավաքվեն ավելի քան երկու հարյուր գիտնականներ ամբողջ աշխարհից։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքը շատ է նման Մարսի հրաբխային մակերեսին, այդ իսկ պատճառով մեր երկիրն է ընտրվել Կարմիր մոլորակի անալոգային հետազոտություններն անցկացնելու վայր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի համակարգող Էլիտա Բաբայանը և միջազգային կապերի զարգացման գծով համակարգող Աննա Ալավերդյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այստեղ 2024 թվականի մարտին Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի։ Մարսի վրա առաջին մարդկանց ապագա վայրէջքից առաջ սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ կանցնեն Երկիր մոլորակի վրա:
Հայաստանում Մարսի սիմուլյացիայի անցկացման մասին պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի ապրիլի 17-21-ը Երևանում կայանալիք «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» (INNO Armenia-2023) միջոցառման ընթացքում: Միջոցառման շրջանակում կքննարկվեն հարցեր, թե ինչ նորամուծություններ կան երկրում, ինչպես է զարգանում գիտությունը, ինչ հեռանկարներ ունի, ինչպես նաև ինչ խնդիրներ կան ոլորտում:
«Ապրիլի 17-ին Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ պայմանագիր կստորագրվի հենց հաջորդ տարի մարսյան ծրագրի իրականացման վերաբերյալ։ Կանցկացվի երկու պանելային քննարկում. առաջինը նվիրված կլինի ընդհանուր առմամբ տիեզերքին, իսկ երկրորդը՝ Հայաստանում գիտական գյուտերի առևտրայնացմանը», – ասաց Ալավերդյանը:
Բաբայանի խոսքով՝ մարսյան առաքելությանը կմասնակցեն շուրջ 250 գիտնականներ՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի:
«Սա գլոբալ նախագիծ է, և ուրախալի է, որ Հայաստանը դրա մի մասը կդառնա», – ասաց Բաբայանը:
© Sputnik / Aram Nersesyan Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի համակարգող Էլիտա Բաբայանը
Координатор департамента по связям с общественностью Национального центра инноваций и предпринимательства (NCIE) Элита Бабаян - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2023
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի համակարգող Էլիտա Բաբայանը
Հայաստանը թվով 14-րդ երկիրն է, որտեղ սիմուլյացիա է անցկացվում։ Ընտրվել է ՀՀ-ն, քանի որ այն Մարսի «երկրաբանական կրկնակն է» և շատ հարմար է փորձերի համար։
Ալավերդյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքիր է Ավստրիական տիեզերական ֆորումին նաև նրանով, որ առաջին անգամ ուսումնասիրությունները կանցնեն ոչ անապատային պայմաններում:
«Մինչ այդ դրանք անցկացվում էին այն երկրներում, որտեղ անապատ կա։ Օրինակ՝ Հորդանանում, Իսրայելում։ Իսկ Հայաստանը հրաբխային ռելիեֆով առաջին երկիրն է։ Մարսի վրա և՛ անապատային, և՛ հրաբխային մակերես կա։ Հայաստանն առաջինն է «պատասխանատու» լինելու հրաբխային հատվածի ուսումնասիրության համար», - ասաց Բաբայանը։
Ալավերդյանն ավելացրեց՝ հատկանշական է, որ Հայաստանի ընտրության գործոններից մեկը մեր երկրում առողջապահական համակարգի բավականին բարձր մակարդակն է: Ավստրիացիները կարծում են, որ ՀՀ-ում կան տեխնիկապես լավ հագեցած հիվանդանոցներ, որտեղ անհրաժեշտության դեպքում հետազոտության մասնակիցներին որակյալ օգնություն կցուցաբերվի։
Առաքելության անձնակազմը բաղկացած կլինի 6 հոգուց (4 տղամարդ և 2 կին)։ Առաքելությունը կտևի մոտ մեկ ամիս, սակայն Հայաստանում հետազոտության անցկացման կոնկրետ վայրը դեռ չի նշվում: Դրա մասին կհայտարարվի միայն ապրիլի 17-ին՝ հուշագրի ստորագրման ժամանակ։
Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիներին, որոնք ուզում են հետևել փորձերին, ապա, ամենայն հավանականությամբ, փորձերի անցկացման ժամանակ մուտքը հետազոտության անցկացման վայր կփակվի։
«Սակայն նախագծի ավարտից հետո հնարավոր է, որ կայանը, որը կկառուցվի անալոգային առաքելություն իրականացնելու համար, Հայաստանում կմնա։ Եվ զբոսաշրջիկները կկարողանան այցելել, ծանոթանալ հետազոտությունների արդյունքներին», - նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ նշված առաքելությունների ընթացքում տարբեր երկրներում ուսումնասիրում են այն ամենը, ինչ կապված է Կարմիր մոլորակի վրա վայրէջքի ու աշխատանքի հետ: Ընդ որում, դեպի Մարս իրական առաքելություն ուղարկելու կոնկրետ ժամկետներ դեռ չկան, մարդկությունը դեռ պատրաստ չէ դրան։
Նշենք, որ Ավստրիական տիեզերական ֆորումը մասնավոր ընկերություն է, սակայն դրա հետազոտությունների արդյունքներն ուղարկվում են խոշոր տիեզերական գործակալություններ, օրինակ՝ ՆԱՍԱ: Այս ուսումնասիրությունների հիման վրա վայրէջքի ծրագրեր են մշակվում:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանը ինչ օգուտ կարող է քաղել այդ հետազոտություններից, Ալավերդյանն ասաց, որ հայկական բուհերն ու ուսանողները կներգրավվեն այդ նախագծի իրականացմանը։
«Սա ամենամեծ առավելություններից է. ուսանողները նոր հնարավորություններ կունենան (օրինակ՝ կամավորություն)։ Բացի այդ, եթե նրանք իրենց սեփական մշակումներն ունեն, ապա ավստրիացիները կարող են օգտագործել դրանք: Այդպես է եղել, օրինակ, Իսրայելում առաքելության ժամանակ. փորձարկել են այնտեղ ստեղծված ռոբոտին», - ասաց Ալավերդյանը։
© Sputnik / Aram Nersesyan Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) միջազգային կապերի զարգացման գծով համակարգող Աննա Ալավերդյանը
Координатор по развитию международных связей Национального центра инноваций и предпринимательства Анна Алавердян - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2023
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) միջազգային կապերի զարգացման գծով համակարգող Աննա Ալավերդյանը
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը, որը համակարգելու է առաքելության իրականացումը, նախատեսում է օգնել քաղաքացիներին գիտական և տեխնոլոգիական զարգացումների առևտրայնացման գործում:
«Եթե նման մշակումներ կան, մարդիկ կարող են դիմել և նրանց կօգնենք առնվազն խորհրդատվությունների մակարդակով։ Իսկ հետագայում, եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես մենք նախատեսում ենք, կկարողանանք ինչ-որ գործնական օգնություն ցուցաբերել», - ասաց Ալավերդյանը։
Միևնույն ժամանակ, կենտրոնը պատրաստ է նաև աջակցել այն քաղաքացիներին, որոնք ուզում են նորարարությունների հետ կապ չունեցող բիզնես ստեղծել։
Լրահոս
0