00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այսուհետ վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ ԱԺ–ում, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Սա վերաբերելու է տվյալ պահին կառավարության կողմից սահմանած զինվորական համազգեստին»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա և դա կարգավորման կարիք ունի, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է զինվորական համազգեստ ձեռք բերել։ Սակայն, ըստ Սարգսյանի, սանկցիաների պատճառով իրավիճակը կփոխվի, քանի որ կրողն անպայմանորեն պատասխանատվության կենթարկվի։
Սարգսյանը հավելեց` առաջիկայում կփոխվի ԶՈւ համազգեստը․«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացն սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»։
Զինվորին արգելելով սմարթֆոն կրել` կկանխվեն նաև խաղադրույք կատարելու դեպքերը. փոխնախարար
Հիշեցնենք, որ օրենքների փոփոխություններով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը։
Արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ էլ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումներին։ Պայմանագրային զինծառայողների համար էլ սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև տասը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։
Զինծառայողներին կարգելվի նաև սմարթֆոններ օգտագործելը։
Լրահոս
0