00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդապետյանն ԱԺ–ում ներկայացնում է Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը

© Sputnik / Aram Nersesyan Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ու ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տարաձայնություն է առաջացել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը։
Նշենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում մարտի 31-ին, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ,դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։ Մհեր Սահակյանը ձեռքով հարվածել է սեղանին, կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովը նախագահող Վլադիմիր Վարդանյանին։ Շրջանցելով իր և Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքի ձախ քունքային շրջանին»,– ասաց Վարդապետյանը։
Նա նաև նշեց, որ քննության տվյալները հիմք են տալիս քրեական վարույթ սկսել «Հայաստան» խմբակցության ներկայացուցչի նկատմամբ` խուլիգանության և խուլիգանական դրդումներով մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածներով։
Գլխավոր դատախազն անդրադարձավ այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել վարույթի ընթացքում, նշեց, որ Մհեր Սահակյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով։
Տուժող Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ Սահակյանի վարքագծի հետևանքով ընդհատվել է քննարկումն ու խաթարվել աշխատանքը։
Ինչ ցուցմունք են տվել պատգամավորները Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ. մանրամասներ
«Վլադիմիր Վարդանյանի հորդորներն ու կոչերը Մհեր Սահակյանին չեն ուղղված եղել, այլ հանձնաժողովի անդամներին` քննարկման բնականոն հունը վերականգնելու համար։ Հարցաքննվել է նաև վկա Ալխաս Ղազարյանը և թե՛ հարցաքննվելիս, թե՛ առերեսման ժամանակ հայտնել է, որ Վլադիմիր Վարդանյանի դիտողությունն ուղղված է եղել քննարկման բոլոր մասնակիցներին, այդ թվում Վիգեն Խաչատրյանին և Արծվիկ Մինասյանին։ Մինչդեռ Մհեր Սահակյանը ձեռքով հարվածել է սեղանին, կանգնել և ասել, որ իրենք էլ կարող են գոռալ, ինչից հետո տեղից դուրս է եկել ու գնացել դեպի նախագահողը։ Ալխաս Ղազարյանը նշել է, որ ինքը չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում, սակայն շրջվելով տեսել է, թե ինչպես է Սահակյանն իր աթոռի հետևում հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Վերջինս վայր է ընկել, իսկ Մհեր Սահակյանը հեռացել է»,– նշեց Վարդապետյանը։
Հարցաքննվել են նաև Վիգեն Խաչատրյանը և Արփինե Դավոյանը, որոնք ասել են, որ հարվածն անսպասելի է եղել։
Վարդապետյանը միջնորդագիրը ներկայացնելիս նաև ընդգծեց, որ Մհեր Սահակյանը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության համար արյան նմուշ (ալկոհոլի կամ թմրանյութերի առկայության անալիզներ) հանձնել։
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Լրահոս
0