00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ծրագրում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը

© Photo : SUREN NAZARYAN / ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of ArmeniaԱրփինե Սարգսյանն այցելել է արդեն ՆԳՆ ենթակայությանը տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Արփինե Սարգսյանն այցելել է արդեն ՆԳՆ ենթակայությանը տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2023
Արփինե Սարգսյանն այցելել է արդեն ՆԳՆ ենթակայությանը տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Բաժանորդագրվել
Արփինե Սարգսյանը հատուկ շեշտել է, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում նախատեսում են միավորել ՆԳՆ ենթակայությանն անցած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ) և Ոստիկանության կրթահամալիրը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այցելել է ՃԿՊԱ և ընդգծել 1 միասնական ակադեմիա ունենալու հարցի կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Ոստիկանության ակադեմիայի հետ միավորումը պետք է նպաստի նախարարության կադրային, հատուկ պահանջարկի բավարարմանը։
«Սարգսյանը հատուկ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։ ՃԿՊԱ ակադեմիայի անձնակազմի տարիներ շարունակ ներդրած ջանքն ու ավանդը պահպանվելու և զարգանալու են։ Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը վերահաստատել է ակադեմիայի ողջ կազմի պատրաստակամությունը՝ միավորմանն աջակցելու և համատեղ լուծումներ գտնելու հարցում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման շրջանակում ակադեմիայի ղեկավար կազմի հետ քննարկվել են ուսումնական հաստատությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են Լուսակերտի վարժահամալիրի կարողությունները։ Ընդգծվել է ցանկացած արտակարգ իրավիճակում փրկարարի և ոստիկանի համագործակցության կարևորությունն ու նախանշվել համատեղ վարժանքների կազմակերպման հնարավորությունը։
© Photo : SUREN NAZARYAN / ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of ArmeniaԱրփինե Սարգսյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Замминистра внутренних дел Арпине Саркисян посетила Государственную академию кризисного управления, переданную в ведение МВД (8 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2023
Արփինե Սարգսյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Սարգսյանն Արմինե Հայրապետյանի հետ շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել ակադեմիայի կրթական միջավայրին, տեխնիկական հագեցվածությանը։ Ակադեմիայի ղեկավար կազմը ներկայացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին օգնության, հրշեջ-փրկարարական և մի շարք այլ սարքավորումներ, ինչպես նաև դրանց կիրառման հմտությունները։
Այցի ընթացքում ներկայացվել են ջրափրկարարական ջոկատի կարողություններն ու հագեցվածությունը։ Ուսումնասիրվել են նաև ակադեմիայի ՏՏ համալիր լաբորատորիան, որտեղ ծանոթացել են գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքների արդյունքներին։
Փոխնախարարին ներկայացվել են ակադեմիայի կողմից նախագծված ռոբոտների, ԱԹՍ-ների և այլ սարքավորումների արտակարգ իրավիճակներում կիրառելիության առանձնահատկություններն ու օգտակարությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեխնիկական հագեցվածության համալրման աշխատանքները՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների ներկայացումը։
Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը
Լրահոս
0