00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ դիտորդների անիմաստ լինելը երկու ժամում ապացուցեց Ադրբեջանը` Տեղ գյուղ մտնելով. Զաքարյան

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Զաքարյանը
Արտակ Զաքարյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Արտակ Զաքարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքական գործչի խոսքով` Տեղ գյուղի դեպքերով ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը անվտանգություն չի ապահովում Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Եվրոպական դիտորդական առաքելության անիմաստ լինելը մի քանի ժամում ապացուցեցին ադրբեջանցիները` գնալով և նստելով Տեղ գյուղի տարածքում։ Նման կարծիք մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նշենք, որ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Ապրիլի 6-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
Նրա խոսքով` Տեղ գյուղի դեպքերով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունն անվտանգություն չի ապահովում Հայաստանի համար։ Իսկ այս պայմաններում Հայաստանի համար անվտանգային հարցով շարունակում է իր կարևոր դերն ունենալ Ռուսաստանը։
«Ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ թե մենք ենք ռուսներին պետք, այլ ռուսներն են մեզ պետք։ Իրենք էլ դա գիտեն։ Վաղը–մյուս օրը կարող են իրենք էլ հեռանալ, ասել` ձեր պաշտպանությունը ոնց ուզում եք` կազմակերպեք։ Այդ դեպքում վերածվելու ենք ոչ թե Իտալիայի կամ Ֆրանսիայի, այլ Թուրքիայի վիլայեթի, քանի որ ՆԱՏՕ–ն այդպես է պատկերացնում տարածաշրջանը»,–ասաց Զաքարյանը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ ԵՄ դիտորդների` երկու տարով Հայաստան գալը և ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը երկու տարուց լրանալը ոչ թե զուգադիպություն է, այլ համապատասխան հաշվարկ։ Այս մտքին նա հանգել ՀՀ իշխանությունների հայտարարություններից հետո, որ Արցախում անհրաժեշտ է ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը, սակայն թե ինչ մանդատ է ունենալու այդ առաքելությունը, որևէ կերպ չի նշվում։
«Փոխարենը, երբ ռուսները ստանձնում էին խաղաղապահ առաքելությունը, այդ ժամանակ պետք է ոչ թե բունկերներում լինեին (իշխանությունները-խմբ.), այլ պետք էր ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը միջազգայնացնել և նրան լիազորել տարբեր հնարավոր զարգացումներին մասնակցություն ունենալով, և այսօր մենք չէինք ունենա ո՛չ Փարուխի, ո՛չ Լիսագորի դեպքերը, ոչ էլ Լաչինի այս վիճակը։ Ռուսը չի կարող գնալ և իր համար մանդատ ստանալ միջազգային հանրությունից, դա ՀՀ-ի շահերից է բխում։ Իսկ միջազգային հանրությունը տեսնում է` ՀՀ-ն դրա մասին չի խոսում, իսկ Ադրբեջանը դեմ է»,–ասաց Զաքարյանը։
ՌԴ խաղաղապահներին միջազգային հանրության կողմից մանդատ տալու վերաբերյալ Հայաստանի լռությունը, ըստ ՀՀԿ– ական գործչի, մի բան է փաստում, որ ՀՀ–ն արդեն ձեռքերը լվացել է Արցախից։ Նման իրավիճակում ՌԴ–ին մեղադրելը, որ Ադրբեջանին զսպող գործողություններ չի իրականացնում, Զաքարյանը սխալ է համարում և հավելում է. «Ինչու պետք է ՌԴ-ն ավելի հայամետ լինի, քան մեր իշխանությունները»։
2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Լրահոս
0