https://arm.sputniknews.ru/20230406/817-mln-drami-pvokhhatucum-adrbejani-hardzakman-hetevanqvov-vnas-krats-ynkerutjunnerin-57771029.html
817 մլն դրամի փոխհատուցում՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին
817 մլն դրամի փոխհատուցում՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին
Sputnik Արմենիա
Տուժած 20 տրանսպորտային միջոցներից մեկի համար փոխհատուցման գումար չի հաշվարկվել։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T11:07+0400
2023-04-06T11:07+0400
2023-04-06T11:07+0400
փոխհատուցում
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
գույք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51470355_0:165:1600:1065_1920x0_80_0_0_4d450b0da9f3a8887a76a59579f0eda2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 2022թ–ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերությունները պետական բյուջեից 817 300 000 դրամի փոխհատուցում կստանան։Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։Փոխհատուցումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով սահմանամերձ տարածքում ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների համար, որոնց տեխնիկան վնասվել կամ մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։Կառավարության հաշվարկած փոխհատուցման գումարը, սակայն, վերաբերում է 20 տրանսպորտային միջոցներից 19-ին։ «Մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան կազմակերպության կողմից փաստաթղթային ձևով չի ներկայացվել, որի կապակցությամբ դրա գնահատումը չի իրականացվել»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։Նշենք, որ փոխհատուցման որոշումն ընդունվել էր դեռ 2022թ–ի դեկտեմբերի 15-ին, որի հիման վրա ՊՆ–ին իրավունք էր վերապահվել վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել տվյալ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։Այս որոշման հիման վրա էլ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի հնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկ են իրականացրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51470355_180:0:1600:1065_1920x0_80_0_0_cff72445e98eaf989a6629a0900a0a3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
փոխհատուցում, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, գույք, հհ կառավարություն
փոխհատուցում, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, գույք, հհ կառավարություն
817 մլն դրամի փոխհատուցում՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին
Տուժած 20 տրանսպորտային միջոցներից մեկի համար փոխհատուցման գումար չի հաշվարկվել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 2022թ–ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերությունները պետական բյուջեից 817 300 000 դրամի փոխհատուցում կստանան։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Փոխհատուցումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով սահմանամերձ տարածքում ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների համար, որոնց տեխնիկան վնասվել կամ մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Պաշտոնական տվյալներով՝ հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ների պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։
Կառավարության հաշվարկած փոխհատուցման գումարը, սակայն, վերաբերում է 20 տրանսպորտային միջոցներից 19-ին։ «Մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան կազմակերպության կողմից փաստաթղթային ձևով չի ներկայացվել, որի կապակցությամբ դրա գնահատումը չի իրականացվել»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Նշենք, որ փոխհատուցման որոշումն ընդունվել էր դեռ 2022թ–ի դեկտեմբերի 15-ին, որի հիման վրա ՊՆ–ին իրավունք էր վերապահվել վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել տվյալ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։
Այս որոշման հիման վրա էլ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի հնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկ են իրականացրել։