00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Փաշինյանը պաշտոնանկ չի անի Ալեն Սիմոնյանին. քաղաքագետը` արարքի հետևանքների մասին

© Photo : press office of the Civil Contract PartyՔՊ–ի նախընտրական արշավը
ՔՊ–ի նախընտրական արշավը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
ՔՊ–ի նախընտրական արշավը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ եթե նույնիսկ պատմությունը քննարկելու խնդիր կա, ինչպես Ալեն Սիմոնյանն է առաջարկել Լևոն Տեր–Պետրոսյանին, ապա գործող ԱԺ նախագահը հաստատ նախաձեռնող սուբյեկտ չի կարող լինել։ Քաղաքագետը խոսել է Սիմոնյանի արարքի և դրա հետևանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկացել իր արարքի ծանրությունն ու դրա հետ կապված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը, եթե հասկացած լիներ, շատ ավելի ադեկվատ պատասխան կտար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճին։
Տեր-Պետրոսյանը,արձագանքելով Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին,երեկ հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար, պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Հիշեցնենք` ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:
«Այստեղ կա պետական ինստիտուտի խնդիր։ Ալեն Սիմոնյանը բախտավորություն է ունեցել արժանանալու առաջին նախագահի արձագանքին միայն այն պատճառով, որ առաջնային մանդատ ունեցող ատյանի ղեկավարն է։ Խնդիրը ՔՊ-ի դաշտում է։ Արդյո՞ք այնտեղ կգիտակցեն Սիմոնյանի արարքի աններելիությունը, որպեսզի լուծումը լինի բացառապես նրա պաշտոնանկությունը։ Իրադարձությունները պետք է դիտարկել նախորդող ու հաջորդող մի շարք այլ դրվագների համատեքստում»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը նման դեպք չի հիշում, որ ԱԺ նախագահն իր անվայելուչ արարքն արդարացնելու նպատակով իր վրա վերցներ նաև ՊՊԾ-ի կամ ոստիկանության գործառույթ` մոգոնելով պատմություն ինչ-որ մեկին ծեծի ենթարկվելու մասին կամ վկայակոչեր իրար հետ կապ չունեցող միջադեպեր` սլաքներն ուղղելով կուսակցություններից մեկի ուղղությամբ։ Սուրենյանցի կարծիքով` հնարավոր չէ պատկերացնել, որ այս ամենից հետո Սիմոնյանը կարող է շարունակել իր պաշտոնավարումն առանց արժեզրկելու ԱԺ նախագահի ինստիտուտը։
«Նիկոլ Փաշինյանը ստեղծված աղմուկն օգտագործելու է, որպեսզի Ալեն Սիմոնյանին դարձնի ավելի կառավարելի ու հնազանդ։ ԱԺ նախագահը ՔՊ-ի «պոլիտբյուրոյում» վերջին համագումարից հետո կորցրել է իր ազդեցությունը և ըստ էության զրկվել աջակցությունից, հետևաբար փորձում է նման կերպ դրսևորվելու ճանապարհով միավորներ հավաքել։ Այդուհանդերձ, նման արարքների փնջով հանդերձ` նա պաշտոնանկ չի արվելու, որովհետև Փաշինյանն իրենց համար նման վտանգավոր նախադեպեր երբեք չի ստեղծելու, քանզի քայլող սկանդալային կերպար է նաև ինքը և ամեն ինչ կանի, որպեսզի նման նախադեպերը հետագայում չօգտագործվեն իր դեմ»,– ասաց մեր զրուցակիցը։
Շատերը զուր են կարծում, որ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից պետական ինստիտուտը վարկաբեկումից փրկելը կապ չունի արտաքին մարտահրավերների հետ, որովհետև որքան մեզանում պետական ինստիտուտները վարկաբեկվեն, այնքան արտաքին վտանգների հանդիման խոցելի ու անպաշտպան կդառնա Հայաստանը։ Քաղաքագետի դիտարկմամբ` մեր պրոբլեմների մեծագույն մասը հետևանքն է նրա, որ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն փոշիացնում ու վարկաբեկում է պետական ինստիտուտները։
«44–օրյա պատերազմում կրած պարտության պատճառահետանքային կապի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է նախանձախնդրորեն ու հետևողականորեն պաշտպանենք պետական ինստիտուտների հեղինակությունը, որովհետև դա անմիջականորեն ազդեցություն ունի պետության անվտանգային կարողությունների վրա»,– ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով`մենք պատմությունը քննելու, անցյալի բացթողումները վերհանելու և ձեռքբերումները վերարժևորելու խնդիր ունենք։ Խոսքը վերաբերում է հատկապես նախկին երեք նախագահների պաշտոնավարման շրջաններին։ Բայց Ալեն Սիմոնյանը այն կերպարը չէ, որ նման քննարկում նախաձեռնի, և այս խորհրդարանն էլ այն ինստիտուտը չէ, որ պատմություն քննարկելու բարոյական իրավունք ունենա։
Սուրենյանցը նշում է, որպատմությունն ինտերվենցիայի ենթարկած ուժի հետ առհասարակ որևէ բան հնարավոր չէ քննարկել,դա նման է Հերոստրատի հետ պատմություն քննարկելուն։
Հավելենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքից հետո Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել ու նշել, թե իր համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջել է իր հրաժարականը։ Նա վստահեցրել է, որ դավաճան չի, երբեք չի եղել, չի էլ լինելու, և Տեր–Պետրոսյանին հրավիրել է Ազգային ժողով, որպեսզի պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկում անցկացնեն։
Ալեն Սիմոնյանը մինչև նիստի ավարտվելը լքել է ՔՊ–ի գրասենյակը
Լրահոս
0