00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն

© Sputnik / Aram NersesyanՀյուսիս–հարավ ճանապարհ
Հյուսիս–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հյուսիս–հարավ ճանապարհ
Բաժանորդագրվել
Նիստում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքից դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։
Նշվում է, որ այդ առաջարկությանը հավանություն է տրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Խաչատրյանի գլխավորությամբ։
«Նիստում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը և առկա խնդիրները։ Անդրադարձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարևորությանը և այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկումների ընթացքում հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:
Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը
Դիտարկվել են նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։
Աշխատանքների որակի առումով պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով նիստին ընդգծել են տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։
Շիրակի «չոր նավահանգստի» օպերատորը օտարերկրյա ընկերություն կլինի. Քերոբյան
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Լրահոս
0