00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետի ընտրություններով դրված է ՀՀ իշխանության հարցը. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Երևանի քաղաքապետարան
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կկարողանա իր թեկնածուի վարկանիշը շուրջ 40 տոկոսով բարձրացնել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Քաղտեխնոլոգները կարծում են, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով Երևանում սկսվել է նախընտրական քարոզարշավը, եթե ընտրություններում իշխող ուժը չանցնի, ապա մի քանի ամսվա կյանք կտրվի գործող իշխանությանը։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեցին քաղտեխնոլոգներ Արմեն Բադալյանը և Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին, Երևանի ավագանու հերթական կամ արտահերթ ընտրություններին և թեկնածուների վարկանիշներին։
Արմեն Բադալյանի կարծիքով` Սարգսյանի հրաժարականն անմիջական կապ ուներ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո նրա վարկանիշի բարձրացման հետ, հետևաբար այս հրաժարականը սպասելի էր (ըստ մամուլի` Հրաչյա Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանինը)։
«Իսկ նշանակված քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կա՛մ Ավինյանի շտաբի պետը կլինի, կա՛մ քաղաքապետարանի դուռ բացող փակողը, մինչև նոր ընտրությունները»,–ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա` ընտրությունները ամենայն հավանականությամբ կանցկացվեն ոչ թե հունիսին, ինչպես խոսակցություններ են պտտվում, այլ կլինեն հերթականը` սեպտեմբերին, քանի որ իշխող ուժին ոչինչ չի խանգարում, որ հանգիստ պատրաստվի հերթական ընտրություններին, եթե, իհարկե, երկրի ներքաղաքական կյանքում իրավիճակ չփոխվի կամ ինչ–ինչ պատճառներով վարչապետը չփոխվի։
Սարգսյանը ՔՊ-ում չուներ հենարան. քաղաքապետի հրաժարականը և Ավինյանի հետ հարաբերությունները
Միևնույն ժամանակ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կկարողանա իր թեկնածուի վարկանիշը շուրջ 40 տոկոսով բարձրացնել։
«Հաշվի առնելով, որ քաղաքական դաշտը կիսամահացած վիճակում է` այս պահի դրությամբ «козырь»-ն էլ իշխանության ձեռքում է։ Սոցիոլոգիական հարցումները թեպետ իշխանության օգտին չեն, սակայն հանգամանքը, որ այլընտրանքը բացակայում է, դրա համար սեպտեմբերին կանցկացնեն»,–ասաց քաղտեխնոլոգը։
Իսկ Վիգեն Հակոբյանի կարծիքով` քաղաքապետի ընտրությունը լավ առիթ է ընդդիմության համար կոնսոլիդացվելու և «լուրջ ճակատամարտ» տանելու։ Նրա կարծիքով` քաղաքապետի այս ընտրություններով դրված է իշխանության հարցը։
«Եթե այս պարագայում ընդդիմադիր ուժերը խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ թեկնածու առաջադրելու կամ հետագայում ալյանս կազմելու շուրջ, ՔՊ–ն խաղից դուրս կմնա։ Բայց բավականին էկզոտիկ թեկնածուներ էլ կան մրցապայքարում` Վարդան Ղուկասյան, Ռոտենբերգ, և գուցե 10–ից ավելի թեկնածուներ լինեն, հետևաբար այս պահին դժվար է ասել, թե ինչ ուժերի հարաբերակցություն և ընդհանարապես ինչ կլինի»,–ասաց Հակոբյանը։
Երկու քաղտեխնոլոգներն էլ կարծում են, որ անկախ թեկնածուների շրջանառվող անուններից` ընդդիմությունը այնուամենայնիվ պասիվ է դիրքավորված։ Հետևաբար որքան էլ Ավինյանի վարկանիշը ցածր է, ընդդիմությունը պայքարելու է երկրորդ և երրորդ տեղի համար։
Իսկ մինչև սեպտեմբեր հնարավոր է ՔՊ–ի հիմնական թեկնածուի վարկանիշը նկատելիորեն բարձրացնել, եթե գրագետ ընտրարշավ արվի, քանի որ իրենց այս պահի դրությամբ խանգարող ոչինչ չկա։
«Քանի որ քաղաքական դաշտում չկա ուժեղ մրցակից, ստացվում է մեկ անձի թատրոն։ Սակայն ընդդիմության վերակենդանանալուց հետո հնարավոր է` իրավիճակ փոխվի»,–ընդգծեց Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ հայտնեց ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը։
Լրահոս
0