00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՊՆ–ի նախաձեռնությունն ավելի շատ կոսմետիկ, քան բովանդակային իմաստ ունի. փորձագետ

ՊՆ–ի նախաձեռնությունն ավելի շատ կոսմետիկ, քան բովանդակային իմաստ ունի. փորձագետ
Բաժանորդագրվել
Ռազմական հարցերի փորձագետ Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՊՆ նախաձեռնությանը։
Մեր բանակում սերժանտական պրոֆեսիոնալ համակարգի ներդրումը շոշափելի արդյունք չի տա, ՊՆ–ի նախանշած փոփոխությունն ավելի շատ կոսմետիկ, քան բովանդակային իմաստ ունի, որովհետև մեր բանակում համապատասխան կոչումներով անձինք արդեն իսկ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ներդրվում է սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, ինչը թույլ կտա զինծառայողների հետ աշխատանքն ավելի հեշտացնել, այսինքն` դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ ներդնել, ինչը բանակն ավելի կարգապահ կդարձնի։
«Ամերիկյան բանակային համակարգում սերժանտն ունի մոտավորապես այն ֆունկցիան, ինչ հայկական բանակում դասակի հրամանատարը, որն իր հերթին ունի տեղակալ` ավագի կամ սերժանտի կոչումով։ Պաշտպանության նախարարությունն իր նախաձեռնությամբ պարզապես փորձում է նմանվել ամերիկյան բանակին, բայց ընդամենը պետք էր, որ մեր բանակի սերժանտներն ու ավագները լինեին ավելի հետևողական` իրականացնելով իրենց պաշտոնի նկարագրին համապատասխան ծառայություն»,– ասաց Եղիազարյանը։
Նրա դիտարկմամբ` բանակը հասարակության հայելին է։ Բանակում չի կարող լինել այլ մտածողություն, ինչպիսին առկա է հասարակությունում, հետևաբար զինծառայողին չեն պատրաստում բանակում, այլ հասարակության մեջ որոշակի նորմերով ձևավորված մարդն է գալիս բանակ։ Միջանձնային հարաբերություններում պարզապես պետք է հետևել կարգ ու կանոնին։ Եղիազարյանը չի կարծում, որ բանակում ինչ–որ հաստիքի ձևափոխմամբ խնդիրները կվերանան։
«Եթե մարդը մինչև 18 տարեկան դառնալը համապատասխան դաստիարակություն չի ստացել և արժեհամակարգ չունի, ապա հնարավոր չէ նրան վերափոխել բանակ գալուց հետո։ Այդտեղ արդեն սկսում են գործել չոր, ուժային մեթոդները, որպեսզի զսպվեն ոչ կանոնադրային հարաբերությունները»,– նշեց մեր զրուցակիցը։
«Մեր բանակում երբևէ «5-րդ շարասյուն» չի եղել». նախկին փոխնախարարը պատասխանում է Փաշինյանին
Նրա կարծիքով` եթե ուզում են լուրջ փոփոխություններ կատարել, ապա պետք է մեր բանակում ներդնեն հոգեբանների ինստիտուտը, որովհետև անձնակազմի դաստիարակչական գծով հրամանատարի տեղալի գործող ինստիտուտը որոշ առումով արհեստական է, քանի որ դրա ազդեցությունն այնքան էլ տեսանելի չէ։ Փորձագետի պնդմամբ` մշտապես պետք է մոնիթորինգ արվի, ի հայտ բերվեն խնդիրները, որոնց լուծման համար կարող են լինել նաև կանոնադրական փոփոխություններ։
Լրահոս
0