00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վատ տերը դրսի կյանքից վատ է»․ ինչպես Լիլիթը դարձավ կենդանիների փրկիչ

© Andranik GhazaryanԼիլիթ Աբրահամյանը
Լիլիթ Աբրահամյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2023
Բաժանորդագրվել
Մասնագիտությամբ դերասանուհի Լիլիթը վերջին տարիների ընթացքում ոչ միայն մոտ 300 թափառող կենդանիների կյանք է փրկել, այլև իր կենդանասիրությամբ, հոգատարությամբ նաև շրջապատին է վարակել՝ նաև այդպիսով ավելացնելով փրկված կենդանիների թիվը։
Մասնագիտությամբ դերասանուհի Լիլիթ Աբրահամյանը, որն արդեն մի քանի տարի է՝ ակտիվորեն զբաղվում է թափառող կենդանիների փրկության գործով, վստահ է՝ սեփական գրպանի համար մեծ քանակի շներ բազմացնելով և էժան գնով վաճառելով՝ մարդիկ նպաստում են դրսում հայտնված կենդանիների թվի ավելացմանը։ Այսօր փողոցում` թափառող շների մեջ, կարելի է նույնիսկ հասկի ցեղատեսակի շուն տեսնել։ Այն, որ ցեղական կենդանիները դրսում են հայտնվում, Լիլիթի համոզմամբ` հետևանք է առանց վերահսկողության շնաբուծության։
© Photo : provided by Lilit AbrahamyanԼիլիթ Աբրահամյանը շան հետ
Лилит Абраамян с собакой - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Լիլիթ Աբրահամյանը շան հետ
«Քանի դեռ կան անտուն կենդանիներ, չպետք է առուվաճառք լինի։ Հասկիից բացի, վերջերս նաև բավականին թանկարժեք՝ «Самоед» ցեղատեսակի շուն կարելի է հանդիպել Երևանի փողոցներում, նաև որսորդական շներ, իսկ սա մեծ քանակով բուծելու արդյունքն է։ Մարդիկ գնում են էժան գնով, հետո որոշում՝ էլ չեն ուզում պահել, ու շունը փողոցում է հայտնվում»,- բացատրում է Լիլիթը։
© Photo : provided by Lilit AbrahamyanԼիլիթ Աբրահամյանը շան հետ
Лилит Абраамян с собакой - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Լիլիթ Աբրահամյանը շան հետ
Նա նպատակ ունի հասնել նրան, որ շնաբուծության հարցն օրենսդրորեն վերահսկվի։ Հույս ունի, որ մի օր խստագույն վերահսկողությունը նաև կենդանիների մարտերի կազմակերպմանը կհասնի։ Պնդում է՝ մինչև հիմա մարզերում շնամարտեր են անցկացվում, մարդիկ խաղադրույքներ են անում ու մեծ գումարներ վաստակում այդ ճանապարհով։
«Մրցաշարեր են անցկացվում։ Ես մի քանի անգամ շնամարտերից գամփռներ եմ փրկել»,–ասում է նա։
Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ
Լիլիթը միշտ է կենդանասեր եղել, իսկ դպրոցական տարիներին շների հանդեպ իսկական դաժանության ականատեսը լինելուց հետո որոշել է, որ նրանց պաշտպանել է պետք մարդկանցից։
«2000-ականների սկիզբն էր։ Բյուրեղավանում էի ապրում։ Ժամանակ առ ժամանակ հայտարարություն էր տրվում, որ գիշերը էս ժամից էս ժամը տնից դուրս չգաք, որովհետև կենդանիների սպանդ է լինելու։ Այն ժամանակ թափառող կենդանիների քանակը բալանսավորում էին սպանդով։ Սպանված շներին չէին էլ հավաքում, հիշում եմ՝ առավոտյան դպրոց գնալիս տեսնում էի փողոցների անկյուններում շների դիակներ, ու դա հոգեբանությանս վրա շատ է ազդել»։
Այդպես հասկացավ՝ կենդանիները ոչ միայն սիրո, այլև պաշտպանության կարիք ունեն։ Փողոցում հանդիպած ոչ մի կենդանու կողքով անտարբեր չի անցնում։ Եթե կենդանին օգնության կարիք ունի՝ վիրավոր է, վատ վիճակում, անպայման կազմակերպում է բուժօգնության հարցը, խնամում, կերակրում։ Փրկության կարիք ունեցող կենդանիների հարցով նրան արդեն անգամ անծանոթներն են դիմում։ Այնքան հայտնի է դարձել իր այս գործով, որ տարբեր տոների առիթով խանութները կենդանիների կեր են նվիրում նրան։ Օրինակ՝ Ամանորին խանութներից մեկը 100 կգ կեր է նվիրել։
Թափառող կենդանիների հարցում ճգնաժամային վիճակ է, քաղաքացին չգիտի՝ ում դիմի. կենդանապաշտպան
Փրկության արդեն երկրորդ փուլում, եթե կենդանին որդեգրման ենթակա է, այսինքն՝ տարիքն է ներում, տեսքը, Լիլիթը զբաղվում է հոգատար տիրոջ որոնումներով։ Այս գործում օգնում է նաև «Ինստագրամում» իր վարած Mommy of dogs էջը։
© Andranik GhazaryanԼիլիթ Աբրահամյանը
Лилит Абраамян в гостях информагентства Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Լիլիթ Աբրահամյանը
Որդեգրման հարցին շատ լուրջ է վերաբերվում․ եթե մեկը ցանկություն հայտնեց կենդանի որդեգրել, դա դեռ չի նշանակում, թե Լիլիթը կենդանու խնամքը նրան կվստահի։ Արտերկրից է օրինակ բերում․ կան եվրոպական երկրներ, որտեղ կենդանի պահելուց առաջ մարդը պետք է հատուկ դպրոց անցնի, որ սովորի կենդանու հետ վարվել, նաև այնպես անել, որ իր կենդանին շրջապատին նեղություն չպատճառի։ Մեզ մոտ հարցն այդ մակարդակի վրա չէ, բայց եթե ուզում ես Լիլիթից կենդանի որդեգրել, ուրեմն պետք է հատուկ վստահության թեստ անցնես։
© Andranik GhazaryanԼիլիթ Աբրահամյանը
Лилит Абраамян в гостях информагентства Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Լիլիթ Աբրահամյանը
«Միշտ եմ ասում՝ վատ տերը դրսի կյանքից վատ է։ Ես ինքս էդպիսի մի քանի փորձ ունեցել եմ՝ վատ տիրոջից կենդանի եմ վերցնել։ Եթե կենդանի են ուզում որդեգրել, նախ պետք է իմ վստահությունը շահեն՝ դա կարող է լինել օրերի, կարող է լինել 5 րոպեի ընթացքում։ Հաշվի եմ առնում թե՛ որդեգրողի ֆինանսական վիճակը, թե՛ ընտանիքի անդամների կարծիքները։ Միշտ ասում եմ՝ հաշվի առեք նաև հարևանների գործոնը. եղել է դեպք, որ ասել են՝ հարևանները բողոքում են, կենդանուն հետ են տվել։ Ֆինանսական վիճակն էլ կարևորում եմ, որովհետև կենդանուն նախ կերակրել է պետք, ու դա անել ոչ թե այն նույն սննդով, ինչ մենք ենք ուտում (կամ ինչը մենք չենք ուտում, նրան տալ), այլ հատուկ կերով։ Բացի այդ, եթե կենդանին հիվանդանա, կլինիկա է պետք տանել, իսկ մեր երկրում, ցավոք, այդ ծառայություններն էժան չեն»,- բացատրում է Լիլիթը։
© Photo : provided by Lilit AbrahamyanԼիլիթ Աբրահամյանը շների հետ
Лилит Абраамян с собакой - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Լիլիթ Աբրահամյանը շների հետ
Ինչ վերաբերում է կացարաններին, ապա ծայրահեղ դեպքերում է գնում այդ ճանապարհով։ Ասում է՝ ազատությանը սովոր կենդանու համար կացարանն ասես բանտ լինի։ Հույս ունի՝ մի օր իր կացարանը կունենա, որտեղ ապաստան կգտնեն այն կենդանիները, որոնք դրսում ապրել պարզապես չեն կարող՝ փոքր են, վնասված են և այլն։ Երազում է անգործ մնալ։ Իսկ դա կլինի, երբ փրկության կարիք ունեցող, անտուն կենդանի չլինի, բոլորը սիրող տեր և տաքուկ, ապահով անկյուն ունենան։
© Photo : provided by Lilit Abrahamyan

Լիլիթ Աբրահամյանը շան հետ

Լիլիթ Աբրահամյանը շան հետ - Sputnik Արմենիա
1/2

Լիլիթ Աբրահամյանը շան հետ

© Photo : provided by Lilit Abrahamyan

Լիլիթ Աբրահամյանը շան հետ

Լիլիթ Աբրահամյանը շան հետ - Sputnik Արմենիա
2/2

Լիլիթ Աբրահամյանը շան հետ

1/2

Լիլիթ Աբրահամյանը շան հետ

2/2

Լիլիթ Աբրահամյանը շան հետ

Լրահոս
0