00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր և անհնար դաշինքներ. Դավիթ Խաժակյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությունների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ո՞ւմ հետ է «Լուսավոր Հայաստանը» հնարավոր համարում դաշինք կազմելը Երևանի ավագանու ընտրություններում և ում հետ է բացառում։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի ավագանու ընտրությունների թեմային։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում «Քաղաքացիական պայմանագրի» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցի քննարկում առհասարակ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը։
Մամուլն ավելի վաղ գրվել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով:
«Պարզապես մեզ հարցրել են` բացառու՞մ ենք արդյոք, որ նման բան կարող է լինել, իսկ ես պատասխանել եմ, որ նման սցենարը բացառված չէ, սակայն դա մեզ մոտ չքննարկված սցենար է այն պարզ պատճառով, որ ընտրություններին դեռ մի քանի ամիս կա։ Հիմա մենք կենտրոնացել ենք կազմակերպչական աշխատանքների վրա։ ՔՊ-ն իշխող ուժ է, իսկ մենք Երևանի ավագանիում ընդդիմադիր ենք»,– ասաց Խաժակյանը։
Նա կարծում է, որ դաշինքով, թե առանց դաշինքի ընտրություններին մասնակցելու հարցն ավելի ակտուալ կլինի քննարկել, երբ պարզ լինի մասնակիցների թվաքանակը։
Առայժմ ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ հանդես են եկել ՔՊ–ն` Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ԼՀԿ–ն` Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ, ինչպես նաև որոշ կուսակցություններ, որոնց էլեկտորալ կշիռն, ըստ Խաժակյանի, դեռ պարզ չէ։ Իսկ ահա խորհրդարանական երկու ընդդիմադիր քաղաքական ուժերն այդ մասին ընդհանրապես չեն հայտարարել։
«Այստեղ կանխակալության խնդիր չկա, ամեն ինչ ընթացքում է պարզ դառնալու։ Բնական է` ցանկացած ուժ կցանկանա իր առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին։ Ամեն ինչ հստակ կլինի այն ժամանակ, երբ ի հայտ գա մասնակցային ամբողջական ներկապնակը»,– ասաց մեր զրուցակիցը։
ԼՀԿ-ն բացառում է որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, որոնք ընտրությունները պատկերացնում են ոչ քաղաքական գործընթաց, առևտրի առարկա կամ փող բաժանելու միջոց։ ԼՀԿ–ն սկզբունքային տարաձայնություններ ունի նախկին իշխանությունների հենարան հանդիսացող ուժերի հետ, և եթե «Հայաստան» դաշինքն ու ՀՀԿ-ն որոշեն որևէ ձևաչափով մասնակցել ընտրություններին, իրենք վստահաբար նրանց հետ անելիք չունեն։ Իսկ այն ուժերը, որոնց հետ ԼՀԿ–ն քաղաքական ճանապարհ է անցել, նրանց հետ համագործակցությունը կարող է տարբեր ֆորմատներում տարբեր ձևեր ստանալ։
Խաժակյանը տեղեկացրեց, որ իրենք վերակազմավորել են ԼՀԿ-ի Երևանի կուսակցական խորհուրդը և հիմա մայրաքաղաքի վարչական շրջաններում ձևավորում են տարածքային կառույցներ։ Մշակման փուլում է նաև մայրաքաղաքի զարգացման 2023-28 թվականների ծրագիրը, որի տարբեր հատվածներ հընթացս կհրապարակեն։
«Լուսավոր Հայաստանը» չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
Լրահոս
0