00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձդնեստրի ղեկավարի դեմ մահափորձ է կանխվել

© Sputnik / Владимир ТрефиловՎադիմ Կրասնոսելսկի
Վադիմ Կրասնոսելսկի - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Վադիմ Կրասնոսելսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանցագործությունը նախապատրաստվում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ցուցումով, հայտարարել են Տիրասպոլում։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Կանխվել է Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկու դեմ մահափորձը։ Այս մասին ասված է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պետական անվտանգության նախարարության կայքում։
«ՄՄՀ պետական անվտանգության նախարարությունը տեղեկացնում է ահաբեկչության կանխման մասին։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ցուցումով հանցագործություն էր նախապատրաստվում ՄՄՀ մի շարք պաշտոնյաների դեմ։ Կասկածյալները ձերբակալված են։ Նրանք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
Հիշեցնենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը փետրվարի 23-ին հայտնել էր, որ Կիևը զինված սադրանք է նախապատրաստում Մերձդնեստրի դեմ։ Այն ժամանակ նշվում էր, որ որպես չճանաչված ՄՄՀ ներխուժման պատրվակ նախատեսվում է Մերձդնեստրի տարածքից իբր ՌԴ զորքերի հարձակման բեմականացումը Կիևի կողմից։ Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Մերձդնեստրի նկատմամբ Կիևի սադրանքին, եթե այն տեղի ունենա։
Լրահոս
0