00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի և հանձնարարություններ տվել

Բաժանորդագրվել
Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, որտեղ նրան զեկուցվել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների մասին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MoD of RAՆոր, մոդուլային զորանոցները
Министр обороны Сурен Папикян обошел боевые позиции на юго-восточной границе страны (2 марта 2023). Армeния - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Նոր, մոդուլային զորանոցները
«Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին: Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:
© Photo : official site of MoD of RAՊապիկյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի
Министр обороны Сурен Папикян обошел боевые позиции на юго-восточной границе страны (2 марта 2023). Армeния - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Պապիկյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի
Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:
Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:
Լրահոս
0