00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները ՀՀ ՊՆ նախկին շենքից հանում են բնակիչների գույքը, այդ թվում` պատուհանները

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բնակիչներն իրենց գույքը չեն հանել, քանի որ տեղ չեն ունեցել տանելու։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ոստիկաններն այս պահին ՊՆ նախկին շենքից դուրս են բերում մոտ տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը, այդ թվում՝ նաև պատուհանները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց շենքի նախկին բնակչուհի Հասմիկ Դանիելյանը։
«Մենք ցանկապատից այն կողմ ենք, ինչ-որ պաշտոնավոր մեզ մոտեցավ , ասաց` ամեն ինչ հանում ենք ու տանենք, բայց հետագայում ոնց ենք ամեն մեկս մեր գույքը տարբերելու` դա արդեն մեր խնդիրն է»,– պատմեց բնակչուհին։
Նա հավելեց, որ իրենց մինչև հիմա չեն ասել, թե իրենց գույքը ուր են տանում։
Նշենք, որ ոստիկանությունը բնակիչներին 10 օր ժամկետ էր տվել իրենց գույքը շենքից հանելու համար։ Հասմիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գույքը իրենք չեն հանել, քանի որ տեղ չունեն տանելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 16–ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից հեռացնել այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին։
ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
Լրահոս
0