00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շենքը տեր ունի, դրսում մնացածներն անտեր են. Ալավերդյանը` ՊՆ նախկին շենքի բնակիչների մասին

© Sputnik / Aram NersesyanՊՆ նախկին շենքի բնակիչները
ՊՆ նախկին շենքի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
ՊՆ նախկին շենքի բնակիչները
Բաժանորդագրվել
Նախկին ՄԻՊ–ը նշեց, որ անհրաժեշտ է Հայաստանում սոցիալական բնակարանաշինություն սկսել։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՊՆ նախկին շենքի բնակիչներին պետք է թույլ տան վերադառնալ իրենց բնակարանները, իսկ այդ ժամանակահատվածում պետությունը պարտավոր է դեպք առ դեպք քննել գործերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ամբողջ Հայաստանում այս շենքը միակ չէ, որ այս վիճակում է։ Շենքը պետության հոգածության ներքո է, իսկ քաղաքացիներն ո՞ւմ հոգածության ներքո պետք է լինեն։ Այս շենքը տեր ունի, բայց ստացվում է` փողոցում մնացած մարդիկ անտեր են։ Առաջարկում եմ, որպեսզի բոլոր կառուցապատողները տեղական ՏԻՄ–ի հետ պայմանագիր ունենան. Հայաստանը պարտավոր է սոցիալական բնակարանաշինություն ունենալ և յուրաքանչյուր ՏԻՄ էլ իր ֆոնդն ունենա։ Այդտեղ մարդիկ կգրանցվեն, հերթեր կլինեն, բայց մինչ այդ ՏԻՄ–երը պետք է մարդկանց բնակարանով ապահովեն»,– ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։
Անդրադառնալով եվրոպական զարգացած երկրներում առկա բնակեցման մեխանիզմներին` նա նշեց, որ օրինակ, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Սկանդինավյան երկրներում քաղաքացիները սեփականատեր չեն։
«Այդ երկրներում սիստեմատիկ կերպով սոցիալական բնակարանաշինություն է տեղի ունենում։ Սովետական ժամանակ մենք էլ ենք այդպես ապրել. սեփականատեր չենք եղել, ունեցել ենք օգտագործման և փոխանակման իրավունք։ Երևանում այսօր երկրորդ Երևանի չափով շինարարություն է ընթանում»,– նշեց Ալավերդյանը։
Ոստիկանները ՀՀ ՊՆ նախկին շենքից հանում են բնակիչների գույքը, այդ թվում` պատուհանները
Հիշեցնենք, որ փետրվարի 16–ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից հեռացնել այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին։
ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
Լրահոս
0