00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիրտս տվել եմ այս թիմին». «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը հեռանում է ակումբից

© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Մանոյանը Fastex ՀՊԼ 13 տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումից առաջ մարզմանը (25 հոկտեմբերի, 2022թ). Երևան
Դավիթ Մանոյանը Fastex ՀՊԼ 13 տուրի 
«Արարատ» - «Շիրակ» հանդիպումից առաջ մարզմանը (25 հոկտեմբերի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Դավիթ Մանոյանը Fastex ՀՊԼ 13 տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումից առաջ մարզմանը (25 հոկտեմբերի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
Ֆուտբոլային ակումբը Դավիթ Մանոյանին շնորհակալություն է հայտնել մեծ նվիրվածության համար։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը հեռանում է ակումբից։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Ես հեռանում եմ ակումբից արժանապատվորեն՝ իմանալով, որ իմ սիրտը տվել եմ այս թիմին, այս ակումբին։ Ես հպարտ եմ այն ամենով, ինչին մենք հասանք այս վերջին 2 մրցաշրջանում, ինչը մեզնից առաջ չէր հաջողվել անել շուրջ 15 տարի»,– գրել է Մանոյանը:
Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«32-ամյա հայ ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2020/21 մրցաշրջանից առաջ: Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Փորձառու խաղացողը վերջին տարիներին մեծ ներդրում է ունեցել թիմի գրանցած առաջընթացում՝ 2020/21 մրցաշրջանում օգնելով «Արարատին» դառնալ Հայաստանի գավաթակիր»,– ասված է «Արարատի» տարածած հաղորդագրությունում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիթ Մանոյանին ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում։
Լրահոս
0