00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կրակոցներ են հնչել

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական մեքենաներ. արխիվային լուսանկար
Ոստիկանական մեքենաներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Ոստիկանական մեքենաներ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Կիևյան փողոցում գտնվող «Լա վիստա» ռեստորանում անցկացվող հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով, ինչից հետո կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունն ահազանգը ստացել է ժամը 23։15-ի սահմաններում։ Միջադեպի մասնակիցներից մեկն էլ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ «Opel»-ով վրաերթի է ենթարկել 2 կնոջ։
Որոշ ժամանակ անց ոստիկանությունն «Արմենիա» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնք էլ հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն և 90-ամյա Ծովինար Շ․-ն են։ Նրանք նույնպես հարսանեկան արարողության մասնակիցներ են եղել։

«Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցները՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը, անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցների` Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Էդգար Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հակոբ Մանուկյանի հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են հնչել»,– հայտնում է կայքը։

Նշվում է, որ վիճաբանության ընթացքում Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել։ Հենց այդ ընթացքում վերջինս վրաերթի է ենթարկել Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե` այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների, բախվել է Մինասյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։
Նշված անձինք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։
Այրում քաղաքի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Լրահոս
0