00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակելի շենքերն իրենց կյանքի 50%-ն ապրել են. ինչ է արվում վթարայիններից ազատվելու համար

© Sputnik / Aram NersesyanՎթարային շենք
Վթարային շենք - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Վթարային շենք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տանյա Արզումանյանը նշում է, որ ՀՀ բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսի (600-ից ավելին) վիճակը գնահատվել է անբավարար։ Նորակառույցները չեն մտնում այս կատեգորիայի մեջ։
Հայաստանում բազմաբնակարան շենքերն իրենց կյանքի 50 տոկոսն արդեն ապրել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
«Հայաստանում բազմաբնակարան 19 120 շենք կա, որոնց մեջ գերակշռող են քարե շենքերը. բազմաբնակարան շենքերի 69 տոկոսը քարե շինություններ են, 23 տոկոսը՝ պանելային, 7-ը` մոնոլիտ, իսկ 1 տոկոսն էլ այլ նյութերից են կառուցված։ Ի դեպ, 1990-ից հետո մեր ունեցած բազմաբնակարան շենքերի 16 տոկոսն է կառուցվել միայն, իսկ քարե շենքերի կյանքի միջին տևողությունը 100-120 տարի է։ Այսինքն` մեր ունեցած շենքերը հիմնականում կամ իրենց կյանքի կեսին են հասել, կամ էլ հատել են այդ շեմը»,–ասում է տիկին Արզումանյանը։
Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը. վթարային շենքերի նոր ծրագիր կա
Նրա խոսքով` ՀՀ բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսի (600-ից ավելին) վիճակը գնահատվել է անբավարար։ Բացի այդ, 1200-ը գերազանցող անհատական տներ կան, որոնք գտնվում են անբավարար վիճակում, այսինքն` քանդման ենթակա են։ Տիկին Արզումանյանը նշում է, որ անբավարար վիճակում գտնվող բազմաբնակարան շենքերի հիմնական մասը Երևանում, Գյումրիում և Վանաձորում են։ Հարցն այն է, որ Երևանում մեր բնակֆոնդն ամենամեծն է, Իսկ Շիրակի և Լոռիի դեպքում, բացի շենքերի հասակից, դրանք նաև Սպիտակի երկրաշարժի ազդեցությանն են ենթարկվել։
Արզումանյանն ասում է, որ հիմնականում անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդը մեծ տարիք ունեցող շենքերն են։
«Նորակառույցները չեն մտնում անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կատեգորիայի մեջ, քանի որ Սպիտակի երկրաշարժից հետո 2 անգամ վերանայվել են կառուցապատման նորմերը։ Այժմ պահանջներն ավելի են խստացվել»,–ասում է Տանյա Արզումանյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ կառավարությանն են ներկայացրել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու նախագիծ։ Այնտեղ պարբերաբար բանկֆոնդի վիճակի մասին ինֆորմացիան կթարմացվի և հասանելի կլինի տեղեկատվություն փնտրողներին` օրինակ, անշարժ գույքի շուկայում ինչ-որ գործարք անելիս կկարողանան ծանոթանալ դրա վիճակին։
Անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի խնդիրը համակարգային լուծման ռելսերի վրա դնելու մասով կառավարության որոշում է նախապատրաստվել, որն արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության է ներկայացվել։ Սրանով, ըստ Արզումանյանի, նախատեսվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի մասով պետական քաղաքականությունը սահմանող որոշում ընդունել։
Քաղաքաշինության կոմիտեն նաև հայեցակարգ ունի, ըստ որի` այն տեղերում, որտեղ կա ներդրումային հետաքրքրվածություն, ապա խնդիրները պետք է լուծվեն ներդրումային ծրագրերի շրջանակներում։ Այսինքն` կառուցապատողը նոր շենք կառուցելիս վթարայինի բնակիչներին պետք է վերաբնակեցնի նորակառույցի մի մասում։
Ողջաբերդի վթարային տների բնակիչները բնակարանների գնման վկայականներ են ստացել
«Վթարային շենքերից ազատվելու համար զուգահեռ մի քանի ծրագրեր էլ պետությունն է իրականացնում։ Օրինակ, Սպիտակում 2 փայտյա վթարային շենքեր ունեինք, դրանք քանդվել են, և տեղում կառուցվում է նոր բազմաբնակարան շենք։ Շինարարությունը կավարտվի այս տարի։
Ապարանում 2 վթարային շենք ունեինք, որի փոխարեն կրկին նոր շենք է կառուցվել, և ներկայումս մարզպետարանը բնակարանների բաշխման հարցերով է զբաղվում։ Ստեփանավան քաղաքում 2 մեծ թաղամասեր են կառուցվում` 20-ից ավել բազմաբնակարան փայտյա շենքերի փոխարեն»,–ասաց Արզումանյանը։
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ վթարայինի բնակիչները նախընտրում են ապրել վտանգավոր պայմաններում, բայց չեն ընդունում պետության առաջարկները` Արզումանյանը նշեց, որ խնդիրն առաջին հերթին բնակչի` իրավունքի և պարտականության մասին իրազեկվածության պակասն է։ Բացի այդ, այդ բնակիչները գուցե պատկերացում չունեն, թե իրականում ինչ վտանգ է ներկայացնում վթարային շենքը։ Մասնագետը նշում է, որ երբ պետությունը որոշում է կայացնում հին շենքի փոխարեն նորը կառուցելու կամ էլ բոլորին բնակարանների գնման սերտիֆիկատ տրամադրելու` միասնական լուծման հանգելը դառնում է անհնար. յուրաքանչյուրը մի բան է ուզում։
Այս ամենից զատ, ըստ Արզումանյանի, կա նաև մեկ այլ խնդիր` մեր բնակֆոնդը սեփականաշնորհվել է «իներցիոն ձևաչափով»։ Հարցն այն է, որ բազմաբնակարան բնակարանային ֆոնդը եղել է պետական սեփականություն, որը պահպանվել և սպասարկվել է պետության կողմից։
Քաղաքացիներն, ըստ էության, որևէ ջանք չեն գործադրել շենքի պահպանման ուղղությամբ։ Իսկ երբ սեփականաշնորհման գործընթացն է սկսվել, քաղաքացիների մոտ վարքագծային փոփոխություն չի եղել, և հիմա էլ կա ընկալում, որ պետությունը պետք է լուծի խնդիրները։ Սակայն գույքի բոլոր հոգսերը` պահպանման, շահագործման, կորստի կամ վնասվածքի ռիկսերը դրված են սեփականատիրոջ վրա, պետությունը կամ համայնքը պարզապես աջակցում է խնդիրների լուծմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` հայտնել էր, որ ըստ փորձագիտական գնահատականների` Հայաստանում կա վնասվածության 4-րդ աստիճանի 90 շենք և վնասվածության 3-րդ աստիճանի 524 շենք։ Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց է տվել, որ երկրաշարժից առաջ կառուցված շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր էր, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը։
Լրահոս
0