https://arm.sputniknews.ru/20230218/bagratasheni-ancaketum-hajtnabervel-e-varzhakan-havaqic-khusapvogh-qaghaqaci-na-kkalanavvorvi-55539163.html
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է վարժական հավաքից խուսափող քաղաքացի. նա կկալանավորվի
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է վարժական հավաքից խուսափող քաղաքացի. նա կկալանավորվի
Sputnik Արմենիա
Քաղաքացին հետախուզվում էր 2022 թ. դեկտեմբերի 19-ից։ 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T14:32+0400
2023-02-18T14:32+0400
2023-02-18T15:15+0400
ոստիկան
հհ ոստիկանություն
հետախուզվող
վարժական հավաք
բագրատաշեն անցակետ
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/484/19/4841920_0:250:1601:1150_1920x0_80_0_0_48e126be2271c4203185631ee149db76.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվող քաղաքացու, նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Ժորա Ա.–ի խափանման միջոցը կալանքն է:Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։ՀՀ ՊՆ–ն նախատեսում է մարտին պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելՆախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։
բագրատաշեն անցակետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/19/4841920_0:0:1533:1150_1920x0_80_0_0_ee33841ed64744fcae88e4a51376d8f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ոստիկան, հհ ոստիկանություն, հետախուզվող, վարժական հավաք, բագրատաշեն անցակետ, կալանավորել
ոստիկան, հհ ոստիկանություն, հետախուզվող, վարժական հավաք, բագրատաշեն անցակետ, կալանավորել
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է վարժական հավաքից խուսափող քաղաքացի. նա կկալանավորվի
14:32 18.02.2023 (Թարմացված է: 15:15 18.02.2023) Քաղաքացին հետախուզվում էր 2022 թ. դեկտեմբերի 19-ից։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվող քաղաքացու, նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ժորա Ա.–ի խափանման միջոցը կալանքն է:
Հիշեցնենք`
ՀՀ կառավարության որոշմամբ 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։
Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։
Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։