00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրի պետական քոլեջի նախկին տնօրենը և նրան օժանդակած անձինք ձերբակալվել են

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
3 ձերբակալվածները մեղադրվում են վատնման եղանակով շուրջ 58 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ.-ն, իրեն օժանդակած մի քանի անձանց օգնությամբ 2019-2021թթ. ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 8-ին նշված ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ–ի միջև կնքվել է պայմանագիր, որով խնդիր է դրվել բարելավել ՊՈԱԿ-ի շենքային պայմանները։ Այդ նպատակով ՊՈԱԿ-ին փոխանցվել է 156.721.600 ՀՀ դրամ գումար:
Վերը նշված պայմանագրի շրջանակում Գ. Մ.-ն ՊՈԱԿ-ի անունից պայմանագրեր է կնքել 2020 թվականի հունվարին հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված՝ շինարարական կազմակերպությունների հետ։ Այդ պայմանագրերի արժեքը կազմել է 135 մլն ՀՀ դրամ:
Այնուհետև հիշյալ ընկերությունների ղեկավարներ Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն կազմել և ստորագրել են ընդհանուր 103.076.170 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ 6 կատարողական կեղծ ակտեր։
Դրանք ներկայացրել են ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ.-ին, մինչդեռ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են ընդամենը 58.440.909 ՀՀ դրամ արժեքի աշխատանքներ:
Բացի այդ, Գ. Մ.-ն էլ իր հերթին՝ Դ. Խ.-ի օժանդակությամբ, կատարողական ակտերի ամսաթվերին համապատասխան կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող 6 արձանագրություններ և ակտեր։ Բացի այդ` մի դեպքով էլ առանց որևէ կատարողական ակտի, կազմել է 12.210.600 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն և ակտ:
Արդյունքում՝ Գ. Մ.-ն ի պաշտոնե իրեն վստահված դրամական միջոցներից կապալառու կազմակերպությանը վճարել է 115.286.770 ՀՀ դրամ գումար՝ կատարելով 56.845.861 ՀՀ դրամ գումարի վատնում:
Կաշառք՝ տարկետում ստանալու համար. տղայի ծնողները և կեղծ տեղեկանք տվողը ձերբակալվել են
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ. Մ.-ն 2019 թ.-ին ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել Ս. Հ.-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել:
Գ. Մ.-ն իր ստորագրությամբ հաստատել է Ս. Հ.-ի կողմից իբրև մշտապես աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից Ս. Հ.-ի անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր 803.161 ՀՀ դրամ գումար, որը Գ. Մ.-ն հափշտակել է:
Այսօր Գ. Մ.-ն, Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0