00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց Սյունիքի ՀՀ–ն դադարելու է արժեք ներկայացնել որպես պետություն. Ստեփան Դանիելյան

© Photo : Anna Grigoryan / Աննա ԳրիգորյանԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դանիելյանը արձանագրում է` երկրի համար այս բարդ իրավիճակից ելքեր կան, սակայն այդ ելքերը հասցեատերեր չունեն։
Հայաստանն ունի մի արժեք, և դա Սյունիքն է։ Եթե Հայաստանն իր այդ արժեքը կորցնի, որպես պետություն իմաստազուրկ կդառնա միջազգային քաղաքականության առումով։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով` այս պահին աշխարհում հեգեմոնի`«ասողը» լինելու մրցակցություն է, որն արդեն հասել է տարածաշրջան, և այստեղ խոշոր տերությունների շահերն ու հակասությունները բախվում են Սյունիքում։
«Գործող իշխանությունների կա՛մ ջանքերով, կա՛մ ապաշնորհ քաղաքականության հետևանքով Հայաստանն այս պահին Սյունիքը չի կարող պահել` հաշվի առնելով, թե ինչ հզոր երկրներ են Սյունիքով շահագրգռված։ Այժմ նրանց միջև պայքար է, թե ով է վերահսկելու այդ տարածքը»,–ասաց քաղաքագետը։
Դանիելյանն ընդգծում է` Սյունիքը չլինելու պարագայում Հայաստանին որպես պետություն ո՛չ Իրանը, ո՛չ Արևմուտքը, ոչ էլ դաշնակից ՌԴ–ն «չեն նկատելու», և ՀՀ–ի ճակատագիրն էլ ոչ ոքի չի հետաքրքրելու։
«Իրանի, նաև Վրաստանի հետ սահմաններն և այդ սահմանների կապն է Հայաստանի հիմնական արժեքը։ Եթե քարտեզին նայում ենք` Հայաստանը շատ նեղ միջանցք է Իրանի և Վրաստանի միջև»,–ասաց նա։
Դեպի Սյունիք և Վայոց Ձոր զբոսաշրջային հոսքը խթանելու ծրագիր կա. դիվանագետներն անելիք ունեն
Ստեղծված իրավիճակում Դանիելյանը որպես տարբերակ է դիտարկում Սյունիքում հայ-իրանական զորավարժություններ անցկացնելը։ Թեպետ Հայաստանի իշխանությունները այս հարցով, նրա խոսքով, կաշկանդվածություն ունեն հատկապես ԱՄՆ-ից, սակայն քաղաքագետը կարծում է, որ խելացի դիվանագիտական աշխատանքների դեպքում հնարավոր է անցկացնել զորավարժություններ` բացատրելով ԱՄՆ-ին, որ Սյունիքում և Հայաստանի հյուսիսում Ադրբեջանը բռնազավթել է հայկական տարածքներ և եթե ԱՄՆ չի միջամտում, ապա Հայաստանը պետք է դիմի Իրանին։
Միևնույն ժամանակ Դանիելյանը կարևորում է նաև ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ հասկանալի քաղաքականություն վարելը և որոշ կարևոր որոշումներ կայացնելիս դրանց քննարկումը նաև Իրանի և ՌԴ–ի հետ, ինչպես, օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում։
«Այդ ամենը հնարավոր էր, բայց Հայաստանում կա մեկ մարդ, որը որոշումներ է ընդունում, և կա իր թիմը, որը տեղյակ չի լինում՝ ինչ որոշումներ են լինելու, հիմնականում «սյուրպրիզ» է իրենց համար։ Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, և ոչ ոք չգիտի, թե այդ մարդու գլխում ինչ կա, ինչ ծրագրեր կան, ինչ պայմանավորվածություններ և ում հետ ունի, և դա շատ վտանգավոր իրավիճակ է»,–ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ին անհրաժեշտ են քաղաքական սուբյեկտներ, որոնք պետության ու պետականության համար կարևոր խնդիրները կձևակերպեն, կներկայացնեն ինչպես են տեսնում երկրի ապագան։ Այդպիսի սուբյեկտներ, նրա կարծիքով, այս պահին ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության շարքերում չկան։
Վերջում Դանիելյանը արձանագրում է` երկրի համար այս բարդ իրավիճակից ելքեր կան, սակայն այդ ելքերը հասցեատերեր չունեն։
Լրահոս
0