00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

66–ամյա կնոջը 14 տարի թրաֆիքինգի են ենթարկել` ստիպելով մուրացկանությամբ զբաղվել

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Բաժանորդագրվել
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նա կալանավորված է։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 70 հազար դոլար։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. 66–ամյա կինը դիմել է իրավապահներին ու հաղորդում ներկայացրել այն մասին, որ տարիներ շարունակ իրեն թրաֆիքինգի են ենթարկել։ Ասել է, որ իրեն ծեծել են, ստիպել մուրացկանությամբ զբաղվել ու յուրացրել են ավաքված գումարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ կինը 2009 թվականին Երևանում վարձով բնակվելիս ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ։ Վերջինս նյութական կախվածության մեջ է գցել կնոջն ու օգտվելով նրա «միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ»:
Քննության տվյալներով՝ նշված կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել։ Դրա դիմաց տղամարդը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար: Կինը չի կարողացել վճարել պահանջվող գումարը, և տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել։ Ըստ տեղեկությունների` տղամարդը պահանջել է օրվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:
«Ըստ նախնական տվյալների` տղամարդը, նպատակ ունենալով տիրանալ 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կենսաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կնոջ խոսքով` ինքը մի քանի անգամ փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գտնվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, բացի այդ, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:
Վերջին անգամ կինը փախել է 2023թ. հունվարի 31-ին։ Նշվում է, որ նա մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո տեղափոխվել անօթևանների համար նախատեսված կացարան:
43-ամյա տղամարդը ձերբակավել է։
ՀՀ–ում թրաֆիքինգի վերաբերյալ քննվող գործերի թիվը մտահոգիչ է. ՄԻՊ
Խուզարկության ժամանակ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամի մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարն է: Հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասի հատկանիշներով:
Նա կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0